Հայաստանի նախագահը շնորհավորել է ֆինանսական հատվածի ներկայացուցիչներին տարին հաջող ավարտելու կապակցությամբ

28.12.2012 18:09
Հայաստանի նախագահը շնորհավորել է ֆինանսական հատվածի ներկայացուցիչներին տարին հաջող ավարտելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ Կենտրոնական բանկի ամանորյա ընդունելության ընթացքում շնորհավորել է ֆինանսական հատվածի ներկայացուցիչներին` տարին հաջող ավարտելու և լավ ցուցանիշներ ապահովելու կապակցությամբ։

Ըստ պետության ղեկավարի` շատ կարևոր է, որպեսզի տարածաշրջանում  ընդհանրապես և Հայաստանում իշխի խաղաղությունը, որպեսզի միջազգային տնտեսական մթնոլորտը բարենպաստ լինի, սակայն, չնայած բոլոր խնդիրներին, պետության զարգացումն առաջին հերթին կախված է յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքների համախմբումից` շարքային քաղաքացուց սկսած մինչև նախագահ։

«Եվ որքան շուտ մենք դա հասկանանք, որքան շուտ կրկնապատկենք մեր ջանքերը, այդքան ավելի արագ կհասնենք մեր նպատակներին։ Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա կապակցությամբ և մաղթում, որպեսզի մենք տարին լավ սկսենք և այն ավելի լավ ավարտենք»,– ամփոփեց նա։

Ըստ ԿԲ տվյալների` Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվները տարվա արդյունքներով կկազմեն ՀՆԱ–ի 65 տոկոսը, իսկ վարկային պորտֆելը` ՀՆԱ–ի 40 տոկոսը` նախորդ տարվա համեմատ ավելանալով 6 տ.կ.–ով։ –0–


Читайте новости первыми и обсуждайте их — в нашем Telegram


Метки: , , Новости Армении АМИ Новости-Армения

Related Posts