Հայաստանի չմարած պարտքը ՀԲ–ին կազմում է 1.2 մլրդ դոլար

11.01.2013 18:04
Հայաստանի չմարած պարտքը ՀԲ–ին կազմում է 1.2 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի չմարած պարտքը ՀԲ–ին կազմում է 1.2 մլրդ դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Համաշխարհային Բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան–Միշել Հափին։

Նրա խոսքով` այդ գումարը համապատասխանում է երկրի արտաքին պարտքի ընդհանուր ծավալի 32 տոկոսին։

«Չնայած չմարած պարտքի զգալի հատվածին` ՀԲ–ի կողմից տրամադրված վարկերի սպասարկման պետական ծախսերը կազմում են տոկոսների վճարումների ընդհանուր ծավալի միայն 17 տոկոսը, ինչը խոսում է արտոնյալ վարկերի բարձր մասի մասին ՀԲ–ի կողմից հատկացված միջոցների ընդհանուր ծավալում»,– ասաց Հափին։

Այսպիսով, պարտքի բեռը մեծ չէ, վճարումներն իրականացվում են առանց ուշացումների, դրանց ծավալը, կանխատեսումների համաձայն, կսկսի նվազել պիկից  հետո` 2015 թվականին։

2009թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո մշակված՝ Հայաստանի հետ «Երկրի գործընկերության ռազմավարության» ժամկետը 2013թ. կեսին մոտենում է ավարտվին: Համաշխարհային բանկը կառավարությանն աջակցել է՝ նախատեսելով ՄԶԸ/ՎԶՄԲ 640.6 միլիոն ԱՄՆ դոլար գումարի ընդհանուր հատկացում, որից 277 միլիոն ԱՄՆ դոլարը բաժին է ընկնում ՄԶԸ-ին:

Ներկայում Բանկի ֆինանսավորմամբ իրականացվում է 14 ծրագիր: Այդ թվում`   «Կենսական նշանակության ճանապարհների բարելավումը» (LRIP), «Համայնքային ջրամատակարարում (MWP) և համայնքային ջրամատակարարման և ջրահեռացում»  (MWWP), «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը» (IREP), «Հայաստանի էլեկտրամատակարարման հուսալիության» ծրագիրը (ESRP), «Երկրաջերմային էներգետիկայի ծրագիրը» (GEP), «Էներգախնայողության ծրագիրը» (EEP), «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարումը և մրցունակությունը» (CARMAC):

Ինչպես նաև՝  «Փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագիրը»  (AFSME), «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» III (ASIF) ծրագիրը, «Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագիրը» (HMP), «Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագիրը» (JRP II), «Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագիրը» (PSMP-II), «Կրթության որակ և համապատասխանություն», «Սոցիալական պաշտպանության վարչարարություն», «էլեկտրոնային հասարակություն և նորարարություն հանուն մրցունակության»: -0-


Читайте новости первыми и обсуждайте их — в нашем Telegram


Метки: , , Новости Армении АМИ Новости-Армения

Related Posts