Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բորսաները փոքր-ինչ նվազումով են բացվել

31.01.2013 11:29
Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բորսաները փոքր-ինչ նվազումով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան բորսաների գնանշումների նվազման ֆոնին Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հիմնական ֆոնդային հարթակները հինգշաբթի առուվաճառքը սկսել են փոքր–ինչ նվազումով` 0,02—0,39%–ի սահմաններում, վկայում են առուվաճառքների տվյալները, հայտնում է banki.ru–ն։

Ճապոնական Nikkei 225-ն առուվաճառքի առաջին րոպեներին նվազել է 0,39 տոկոսով՝ մինչև 1 1070,59 կետ: Հարավկորեական  KOSPI-ն նվազել է 0,02 տոկոսով` հասնելով 1 964,01 կետի: Ավստրալական S&P/ASX 200-ն առուվաճառքի սկզբում նվազել է 0,13 տոկոսով` կազմելով 4 897,2 կետով։-0-


Читайте новости первыми и обсуждайте их — в нашем Telegram


Метки: , Новости Армении АМИ Новости-Армения

Related Posts