Հայաստանի ԿԸՀ անդամները ստորագրեցին նախագահի ընտրության նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

19.02.2013 10:58
Հայաստանի ԿԸՀ անդամները ստորագրեցին նախագահի ընտրության նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները երեքշաբթի ստորագրեցին նախօրեին անցած նախագահի ընտրության նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը։

Նախնական տվյալների համաձայն, բոլոր 1988 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է քվեների 58,64%, Րաֆֆի Հովհաննիսյանը` 36,74 %, Հրանտ Բագրատյանը` 2,15%, Պարույր Հայրիկյանը` 1,23%, Անդրիաս Ղուկասյանը` 0,57%, Արման Մելիքյանը` 0,24%, Վարդան Սեդրակյանը` 0,42%։

Ընտրություններին մասնակցել են 1 միլիոն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների 60.18 տոկոսը։ Տարածքային ընտրահանձնաժողովներին տրվել է 2 միլիոն 579 հազար քվեաթերթիկ, մարվել` 1 միլիոն 52 հազար 269 քվեաթերթիկ, անվավեր է ճանաչվել 50 հազար 992 քվեաթերթիկ։

Ընտրություններին հետևում էր 26 տեղական հասարակական կազմակերպությունների 6251 ներկայացուցիչ և միջազգային տասներկու կազմակերպությունների 632 դիտորդ։ Այդ կազմակերպությունների թվում են` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԱՊՀ առաքելությունը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեան, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը(IFES)։-0-


Читайте новости первыми и обсуждайте их — в нашем Telegram


Метки: Новости Армении АМИ Новости-Армения

Related Posts
No Related Post