Գովազդ

Flash-բաններներին ներկայացվող տեխնիկական պահանջներ

Պորտալում գովազդ տեղադրելու համար գործակալությանը պետք է փոխանցվի .SWF ձևաչափի բաններ, ինչպես նաև պատվիրատուի գովազդվող էջի հղումը (URL): Գովազդի մեկ միավորին վերաբերող բոլոր ֆայլերը պետք է ունենան միևնույն անունը: .SWF ֆայլերից յուրաքանչյուրի չափը չպետք է գերազանցի 100 Kb:
Թույլատրվում է օգտագործել 8-րդ կատեգորիայից ոչ բարձր Flash:
Բանների ֆորմատը (բարձրություն և լայնություն) պետք է համապատասխանեն ներկայացված պահանջներին: Պատվիրատուի գովազդվող էջին անցումը պետք է իրականացվի միայն բանների վրա մկնիկով սեղմելով: Բանների վրա սեղմելիս պատվիրատուի գովազդվող էջը պետք է բացվի նոր պատուհանում: Միաժամանակ armbanks.am կայքի պատուհանը պետք է բաց մնա:
Flash բաններում հղում ստեղծելու նպատակով անցումների հաշվարկի հնարավորությունն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել button օբյեկտը՝ բանները սեղմելու իրադարձության մշակողի միջոցով:
on (release) {
getURL(_root.link1, “_blank”);
}
Չի թույլատրվում բանների հասանելիությունը օգտվողների անձնական տեղեկատվությանը (SharedObject, LocalConnection, System.getClipboard կոնստրուկացիաներ, հասանելիություն բարձրախոսին կամ տեսախցիկին և այլն):
Բանները չպետք է մեծ ծանրաբեռնվածություն ստեղծի օգտվողի համակարգչի պրոցեսորի համար: Նշված պահանջներին չհամապատասխանող բաններները չեն ներկայացվի կայքում:

Գովազդի տեղադրման կանոններ

Մենք մեզ իրավունք ենք վերապահում տեղադրման չընդունել բանները՝ առանց պատճառների բացատրության:

Կոնտակտներ:
E-mail: advertising@arka.am
Հեռախոս: +(37410) 52-40-80