Ապահովագրական շուկա
09.02.12 ՀՀ առևտրային բանկերի կողմից ավտովարկավորման ծավալները դեկտեմբերին կրճատվել են 0,2%՝ մինչև 18,47 մլրդ դրամ
Հայաստանի առևտրային բանկերը 2011 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ մոտ 18,47 մլրդ դրամ են հատկացրել ավտովարկավորման համար՝ նոյեմբերի վերջի համեմատ կրճատվելով 0,2 տոկոսով, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքում:
Երեք հայկական ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ պայմանագրով փոխհատուցումների վճարումները 2011թ.-ին կազմել են 3,5 մլրդ դրամ կամ ապահովագրական շուկայի փոխհատուցումների ընդհանուր ծավալի ավելի քան 63,7 տոկոսը, նշվում է ՀՀ ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:
Հայաստանում ավտոտրանսպորտային միջոցների մոտ 100 հազար սեփականատերեր դեռ ԱՊՊԱ պայմանագրերը չեն վերակնքել, ասաց «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը՝ հաշվի առնելով ավտոապահովագրողների գրասենյակի տվյալները:
Համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքից դժվար թե հնարավոր լինի խուսափել, բայց դրան հնարավոր է պատրաստվել, ասաց «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետերերի խորհրդի անդամ, Հայաստանի հարցերով համակարգող Ռաֆայել Մինասբեկյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:
Հայաստանում կյանքի ապահովագրում կներդրվի, սակայն դա արագ չի իրականացվի, ասաց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԸԽ բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետիրական խորհրդի անդամ, Հայաստանի հարցերի համակարգող Ռաֆայել Մինասբեկյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գորածակալության հարցին:
«Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն բացել է նոր մասնաճյուղ` «Կոմիտաս», որն առաջարկում է բանկային ծառայությունների լայն տեսականի, չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:Լրահոս
11.02.2012 



















