Հայաստանի ԿԲ-ն 1 մլրդ դրամ ծավալով ՊԳՊ է տեղաբաշխել

20.10.2009 15:04
Հայաստանի ԿԲ-ն 1 մլրդ դրամ ծավալով ՊԳՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը երեքշաբթի 1 մլրդ դրամ ծավալով պետական գանձապետական կարճաժամկետ 26-շաբաթվա AMGT26204105 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել։

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Համաձայն մամուլի հաղորդագրության՝ ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1444 մլն դրամ, որից 1334 մլն-ը՝ դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկություններով, իսկ 40 մլն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով։

Գանձապետական դեպոզիտարիայի կողմից ներկայացվել է 70 մլն դրամի ոչ մրցակցային առաջարկություն։

Աճուրդին մասնակցել է 9 դիլեր։ Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 6,7481%, իսկ տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը՝ 7,1429%։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև