ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամ ծավալով ՊԳՊ է տեղաբաշխել

22.10.2009 14:43
ՀՀ ԿԲ-ն 1 մլրդ դրամ ծավալով ՊԳՊ է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հինգշաբթի 1 մլրդ դրամ ծավալով պետական գանձապետական կարճաժամկետ 52-շաբաթվա AMGT5221A107 թողարկման պարտատոմսեր է տեղաբաշխել։

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Աճուրդին մասնակցել է 7 դիլեր։ Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1280 մլն դրամ, որից 1240 մլն-ը՝ դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկություններով, իսկ 40 մլն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով։

Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7.8040 % , իսկ տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը՝ 8.3349 %։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև