Հայկական բանկերը զարգացնում են քարտային բիզնեսը

22.10.2009 16:33
Հայկական բանկերը զարգացնում են քարտային բիզնեսը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն շարունակում են ընդլայնել համագործակցությունը առևտրի և սպասարկման կետերում POS-տերմինալների շահագործման բնագավառում:

2009թ. սեպտեմբերի վերջին ուժի մեջ մտավ վճարային քարտերի սպասարկման բնագաvառում երկու բանկերի համագործակցության նոր համաձայնագիր, ի շնորհիվ որի ստեղծված են իրական միտումներ Հայաստանի տարածքում ավելացնել նորագույն տեխնիկական միջոցներով հագեցած առևտրի և սպասարկման կետերի քանակը, որոնք երկրի հանրության լայն խավին տրամադրում են լրացուցիչ հարմարություններ և հնարավորություններ, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի մամուլի ծառայությունից:

«Այս համաձայնագրի շրջանակներում Ամերիաբանկը կօգտվի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի պրոցեսինգային կենտրոնի ծառայությունից, մասնավորապես վճարային քարտերի էքվայերինգի մասով», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ առևտրային բանկ է, ռուսաստանյան առաջին միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի կազմում «ՎՏԲ բանկ» ԲԲԸ -ի/Ռուսաստան/ դուստր բանկը: ՎՏԲ-Հայաստան բանկը (մինչև վերանվանումը` «Հայխնայբանկ» ՓԲԸ) Հայաստանի Հանրապետության տարածքում ունի բանկային մասնաճյուղերի ամենամեծ ու ճյուղավորված ցանցը:

Բանկի մասնաճյուղերը գործում են երկրի բոլոր մարզերում և խոշոր քաղաքներում: 2007թ. հուլիսի 25-ից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն:

Ամերիաբանկը կորպորատիվ բանկ է` ինտեգրված ներդրումային-բանկային և սահմանափակ թվով մանրածախ բանկային ծառայություններում: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերը «Տրոյկա Դիալոգ» խումբն է, որը Ռուսաստանի խոշորագույն ներդրումային բանկային ընկերություններից մեկն է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև