Հայաստանը պետք է մշակի ճգնաժամից դուրս գալու ռազմավարությունը.ՀԲ

23.10.2009 15:47
Հայաստանը պետք է մշակի ճգնաժամից դուրս գալու ռազմավարությունը.ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է զգուշորեն մշակի ճգնաժամից դուրս գալու ռազմավարությունը, կարծում է Համաշխարհային բանկի կառավարիչ-տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվիլան:

«Հայաստանի կառավարությունը պետք է ավելի զգույշ լինի և չշտապի հանրապետության՝ ճգնաժամից դուրս գալու ռազմավարության մշակման հարցում:

Կառավարությունը պետք է հետևի համաշխարհային տնտեսության միտումներին, քանի որ որոշ պետություններում ճգանաժամային երևույթները դեռևս շարունակում են դրսևորվել, աճում է գործազրկության մակարդակը, օրինակ, ԱՄՆ-ում այդ ցուցանիշն արդեն գերազանցել է 10 տոկոսը»,- ասաց Օկոնջո-Իվիլան կիրակի մամուլի ասուլիսում:

Ինչպես կարծում է ՀԲ կառավարիչ-տնօրենը, Հայաստանի տնտեսությունում դեռևս պահպանվում է օլիգոպոլիստիկ կառուցվածքը, որը պետք է փոխել: Միաժամանակ նա ընդգծեց, որ այդ կառուցվածքի փոփոխությունը չպետք է միախառնել հակաճգնաժամային միջոցառումների հետ:

Օկոնջո-Իվիլայի խոսքերով` հայկական կառավարության հակաճգնաժամային ծրագիրը նախատեսում է հարկաբյուջետային մեխանիզմների զարգացում, ինչը տեղին և հիմնավորված քայլ է:

Անդրադառնալով Հայաստանում տնտեսական բարեփոխումների իրականացման հարցին՝ ՀԲ ներկայացուցիչը նշեց, որ երկրի կառավարությունը պատրաստ է դրանց իրագործմանը:

«Հայաստանի վարչապետը գիտակցում է, որ եթե տնտեսական մարտահրավերները չհաղթահարվեն, ապա խոչընդոտ կհանդիսանան տնտեսության զարգացման համար»,- նշեց Օկոնջո-Իվիլան: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև