ԿԲ-ն արտարժույթի դիրքի նոր նորմատիվ է սահմանել առևտրային բանկերի համար

24.10.2009 13:16
ԿԲ-ն արտարժույթի դիրքի նոր նորմատիվ է սահմանել առևտրային բանկերի համար

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հոկտեմբերի 20-ին որոշում է ընդունել Հայաստան Հանրապետության տարածքում գործող բանկերի համար սահմանել արտարժութային դիրքի հատուկ տնտեսական նորմատիվ վեց ամիս տևողությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, նորմատիվը բացկացած է երկու տարրից՝ յուրաքանչյուր արտարժույթի երկար դիրքի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցություն, ինչպես նաև բոլոր արտարժույթների երկար դիրքերի հանրագումարի և բանկի ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցություն:
Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, նորմատիվի առավելագույն չափը սահմանվում է համապատասխանաբար 7 և 10 տոկոսի մակարդակում: Նորմատիվը հաշվարկվելու է օրական կտրվածքով: Նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2009 թ.-ի հոկտեմբերի 26-ից, իսկ Կենտրոնական բանկի կողմից ընդունված որոշումը կգործի մինչև 2010 թ.-ի ապրիլի 26-ը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև