Հայկական առևտրային բանկերի վճարումները պետբյուջե կազմել են 13,6 միլիարդ դրամ

28.10.2009 13:28
Հայկական առևտրային բանկերի վճարումները պետբյուջե կազմել են 13,6 միլիարդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանի 21 առևտրային բանկերը ներառվել են 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ պետբյուջե վճարելով 13,6 միլիարդ դրամ:

ՀՀ Հարկային պետական ծառայության տվյալների համաձայն՝ բանկերի կողմից վճարված հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 92,4 տոկոս կամ 12,5 միլիարդ դրամ:

Միաժամանակ բանկերին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը:

ՀՀ Հարկային պետական ծառայության տվյալների համաձայն՝ խոշոր հարկատուների առաջին հարյուրակի մեջ ներառվել են Արդշինինվեստբանկը (1,98 միլիարդ դրամ, ընդհանուր ցուցակում 16-րդ տեղը), ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (1,9 միլիարդ դրամ, 17-րդ տեղ), ՎՏԲ Բանկ Հայաստանը (1,8 միլիարդ դրամ, 20-րդ տեղ), Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (1,7 միլիարդ դրամ, 21-րդ տեղ), Յունիբանկը (1,16 միլիարդ դրամ, 38-րդ տեղ), Կոնվերս Բանկը (845,9 միլիոն դրամ, 51-րդ տեղ), Ամերիաբանկը (715,9 միլիոն դրամ, 64-րդ տեղ), Ինեկոբանկը (518,6 միլիոն դրամ, 80-րդ տեղը) և Հայբիզնեսբանկը (486,1 միլիոն դրամ, 86-րդ տեղ):

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2009 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետբյուջե են փոխանցել 270,5 միլիարդ դրամ:
Այժմ Հայաստանում գործում է 22 առևտրային բանկ և 27 վարկային կազմակերպություն: Միաժամանակ Արցախբանկի գլխավոր գրասենյակը գործում է ԼՂՀ-ի տարածքում: (1 դոլարը 385,08 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև