ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են 0,59-1,17 տոկոս անկումով

28.10.2009 13:36
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են 0,59-1,17 տոկոս անկումով

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան բորսային ցուցանիշները երկուշաբթի օրվա՝ հոկտեմբերի 26-ի արդյունքներով անկում են արձանագրել 0,59-1,17 տոկոսի սահմաններում դոլարի ուժեղացող փոխարժեքի ֆոնի վրա, ինչը կարող է վնասել անդրազգային ընկերությունների ֆինանսական դրությանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանս Պրեսս գործակալությանը։

Աճուրդի ավարտին Dow Jones-ի ցուցանիշը նվազել էր 1,05 տոկոսով՝ հասնելով 9867,58 սահմանակետին։

S&P 500 երկուշաբթի նվազել է 1,17% ՝ հասնելով 1066,96 մակարդակի։
NASDAQ-ի ցուցանիշը աճուրդի արդյունքում իջել է 0,59 տոկոսով՝ հասնելով 2141,85 կետի սահմանին։

DJIA (Dow Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը) 30 ամենախոշոր արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների տեղաշարժի միջին ցուցանիշն է։

S&P 500 (Standard and Poor 500 Index) շուկայական կապիտալիզացիայի 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ցուցանիշն է։

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ընկերակցության արժենշման ավտոմատացված համակարգ) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցանիշն է։ Այն հաշվվում է NASDAQ-ի արտաբորսային համակարգում վաճառվող բոլոր ընկերությունների՝ /ամերիկյան և արտասահմանյան/ շուկայական կապիտալիզացիայով կշռադատված սովորական բաժնետոմսերի արժենշման հիման վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև