Հայաստանում ՀՆԱ 15-տոկոսանոց անկումն իրատեսական է. Ֆինանսների նախարարություն

28.10.2009 19:53
Հայաստանում ՀՆԱ 15-տոկոսանոց անկումն իրատեսական է. Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական անկման կանխատեսելի ցուցանիշը 15 տոկոսի մակարդակում ընթացիկ տարվա արդյունքներով բավականին իրատեսական է, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

«Հուլիսին Հայաստանում տնտեսական անկման ամենացածր մակարդակն է գրանցվել՝ 18,5 տոկոս: Հետո սկսվեց եթե ոչ վերականգնում, ապա միանշանակ՝ կայունացում: Այժմ տնտեսությունը կայունացումից անցնում է վերականգնման, և, մեր կանխատեսումներով, մինչև տարեվերջ 18,5 տոկոսանոց անկումը պետք է մոտենա 15 տոկոսի»,- չորեքշաբթի նա ասաց լրագրողներին:

Այս առնչությամբ Դավթյանը պարզաբանեց, որ «քանի որ ճգնաժամի ազդեցության տակ անցյալ տարվա սեպտեմբերից բազան սկսել է կրճատվել, այս տարվա հոկտեմբերի դրությամբ աճ ապահովելն ավելի հեշտ կլինի, քան նախորդ տարիներին»:

«Եթե մեզ հաջողվել է օգոստոս-սեպտեմբերի արդյունքներով անկման տեմպերի կրճատման հասնել 0,1 տոկոսով, ապա նոյեմբեր-դեկտեմբերին այդ դինամիկան ավելի ակնհայտ կլինի»,- ասաց նա:

Ընդ որում, նախարարը հավելեց, որ տարվա արդյունքներով 15 տոկոսանոց անկման կանխատեսումներն արվում են ինչպես հայկական, այնպես էլ միջազգային կառույցների կողմից:

«Եթե սա տեղի ունենա, իսկ սրա հավանականությունը բավականին բարձր է, ապա հնարավոր կլինի վստահաբար խոսել տնտեսության վերականգնման մասին»,- ավելացրեց նա:

ԱՄՀ և ՀԲ կանխատեսումներով, տնտեսական անկումը Հայաստանում 2009թ.-ին 12-15 տոկոս կկազմի: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև