Հայաստանի վեց վարկային կազմակերպություններ խոշորագույն հարկատուների ցանկում են

28.10.2009 19:57
Հայաստանի վեց վարկային կազմակերպություններ խոշորագույն հարկատուների ցանկում են

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի վեց վարկային կազմակերպությունները ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ պետբյուջե վճարելով 1,4 միլիարդ դրամ:

ՀՀ Հարկային պետական ծառայության տվյալների համաձայն՝ վարկային կազմակերպությունների կողմից վճարված հարկերի կառուցվածքում ուղղակի հարկերը կազմել են 81,6 տոկոս կամ 1,1 միլիարդ դրամ:

Միաժամանակ վարկային կազմակերպություններին բաժին է ընկել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի հազար խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալի 0,5 տոկոսը:

ՀՀ Հարկային պետական ծառայության կողմից հրապարակված ցանկում ներառվել են հետևյալ ընկերությունները՝ «Նորվիկ» (484,4 միլիոն դրամ, 87-րդ տեղ), «Ֆինքա» (370,3 միլիոն դրամ, 127-րդ տեղ), «Արեգակ» (334,5 միլիոն դրամ, 143-րդ տեղ), «Էկսպրեսս-Կրեդիտ» (90,3 միլիան դրամ, 526-րդ տեղ), «Բլեսս» (54,6 միլիոն դրամ, 789-րդ տեղ) և «Մալաթիա» (53,5 միլիոն դրամ, 802-րդ տեղ):

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2009 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետբյուջե են փոխանցել 270,5 միլիարդ դրամ: Այժմ Հայաստանում գործում է 27 վարկային կազմակերպություն (1 դոլարը 385,08 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև