HSBC Հայաստան բանկն ու ՎԶԵԲ-ը կհամաֆինանսավորեն խոշոր բիզնեսը

28.10.2009 20:08
HSBC Հայաստան բանկն ու ՎԶԵԲ-ը կհամաֆինանսավորեն խոշոր բիզնեսը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն չորեքշաբթի ստորագրել են 10 միլիոն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորման պայմանագիր։Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին HSBC ԲանկՀայաստանի մամուլի ծառայությունից։

Տեղեկատվության համաձայն, ստորագրած համաձայնագրի շրջանակներում Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը կկարողանա ֆինանսավորել խոշոր վարկառու հանդիսացող իրավաբանական անձանց՝ իրենց բիզնեսն ընդլայնելու համար։

Պայմանագրի համաձայն, ՎԶԵԲ-ը մինչև 50% -ի չափով կհամաֆինանսավորի Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի կողմից տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպություններին տրամադրվող խոշոր վարկերը:

«Գործարքն ընդգծում է ՎԶԵԲ-ի և Էյչ-Էս-Բի-Սի-ի միջև զարգացող համագործակցությունը, և այն փաստը, որ երկու կազմակերպությունների համար էլ կարևոր են նոր բիզնես հնարավորությունների հայտնաբերումը և պատշաճ պատմություն ունեցող, կայուն բիզնես վարող հաճախորդների հետ փոխհարաբերությունների խորացումը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2009 թվականի ինն ամիսների ընթացքում կազմում է 103 միլիոն ԱՄՆ դոլար։

Էյչ-Էս-Բի-Սի-ն հանդիսանում է աշխարհի ֆինանսական և բանկային ծառայություններ մատուցող խոշորագույն կազմակերպություններից մեկը, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Էյչ-Էս-Բի-Սի-ի միջազգային ցանցը բաղկացած է աշխարհի ավելի քան 85 երկրներում և տարածքներում սփռված ավելի քան 8,500 գրասենյակներից, որոնք գտնվում են Եվրոպայում, Ասիայում, Խաղաղօվկիանոսյան ավազանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում:

Էյչ-Էս-Բի-Սի Հոլդինգս փի-էլ-սի-ի բաժնետոմսերը պատկանում են ավելի քան 100 երկրներում գտնվող 200,000 բաժնետերերի և գնանշված են Լոնդոնի, Հոնկոնգի, Նյու Յորքի, Փարիզի և Բերմուդայի բորսաներում:

Էյչ-Էս-Բի-Սի - ն մատուցում է համապարփակ ֆինանսական ծառայություններ ավելի քան 100 միլիոն հաճախորդների:
«ԱՌԿԱ» գործակալությանը նախնական տվյալների համաձայն՝ 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 138,6 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 122,1 միլիարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 16,5 միլիարդ դրամ, կանոնադիր կապիտալը՝ 7,6 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 66,7 միլիարդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 107,6 միլիարդ դրամ, իսկ 2009 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին մաքուր եկամուտը կազմել է 1 մլրդ դրամ:

Այսօրվա դրությամբ բանկը Երևանում ունի գործող 7 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև