ԱՄՆ-ի ֆոնդային բորսաները փակվել են խիստ անկմամբ

29.10.2009 13:55
ԱՄՆ-ի ֆոնդային բորսաները փակվել են խիստ անկմամբ

ԵՐԵՎԱбՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկյան բորսային ցուցանիշները չորեքշաբթի՝ հոկտեմբերի 28-ի արդյունքներով, անկում են արձանագրել 1,21-2,67 տոկոսի սահմաններում երկրում նոր տների վաճառքի անսպասելի անկման և սպառողական վստահության մակարդակի նվազման ֆոնի ներքո, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը:

Աճուրդի ավարտին Dow Jones-ի ցուցանիշը նվազել էր 1,21 տոկոսով՝ հասնելով 9762,69 սահմանակետին։ S&P 500 նվազել է 1,95 % ՝ հասնելով 1042,63 մակարդակի։ NASDAQ-ի ցուցանիշը աճուրդի արդյունքում իջել է 2,67 տոկոսով՝ հասնելով 2059,61 կետի սահմանին։

DJIA (Dow Jones Industrial Average, Դոու Ջոնսի արդյունաբերական ցուցանիշը) 30 ամենախոշոր արդյունաբերական կորպորացիաների բաժնետոմսերի փոխարժեքների տեղաշարժի միջին ցուցանիշն է։ S&P 500 (Standard and Poor 500 Index) շուկայական կապիտալիզացիայի 500 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գների ցուցանիշն է։ NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ընկերակցության արժենշման ավտոմատացված համակարգ) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցանիշն է։

Այն հաշվվում է NASDAQ-ի արտաբորսային համակարգում վաճառվող բոլոր ընկերությունների՝ /ամերիկյան և արտասահմանյան/ շուկայական կապիտալիզացիայով կշռադատված սովորական բաժնետոմսերի արժենշման հիման վրա։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև