«Ամերիաբանկի» մաքուր շահույթը 2009թ. 9 ամսվա արդյունքներով կազմել է 1,1 մլրդ դրամ

29.10.2009 14:21
«Ամերիաբանկի» մաքուր շահույթը  2009թ. 9 ամսվա արդյունքներով կազմել է 1,1 մլրդ  դրամ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկի» մաքուր շահույթը 2009թ. 9 ամսվա արդյունքներով կազմել է 1,1 մլրդ դրամ։

Ինչպես հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, մաքուր շահույթի ցուցանիշով բանկը զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում:

Հաղորդագրության համաձայն՝ ստացված շահույթի 48 %-ը բաժին է ընկնում երրորդ եռամսյակին: Նշվում է նաև, որ նախորդ տարվա 9 ամսվա համեմատ բանկի ընթացիկ տարվա զուտ շահույթը կրկնապատկվել է, ընդ որում զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտներն աճել են 97 %-ով, իսկ գործառնական եկամուտները՝ 87 %-ով:

Միաժամանակ 2009թ.-ի 9 ամսվա արդյունքներով բանկի շահութահարկի գծով ծախսը կազմել է 396 մլն դրամ՝ 2008 թվականի նույն ժամանակահատվածի ընդամենը 135 մլն դրամի դիմաց։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև