Մինչև տարեվերջ Ամերիաբանկը 43 բանկոմատ կգործարկի Երևանում և մարզերում

29.10.2009 14:23
Մինչև տարեվերջ Ամերիաբանկը 43 բանկոմատ կգործարկի Երևանում և մարզերում

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկի» բանկոմատների թիվը ներկայումս կազմում է 32, իսկ առաջիկայում բանկը նախատեսում է ևս երկու բանկոմատ բացել Արարատում և Վարդենիսում։

Միաժամանակ, ինչպես հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, մինչև տարեվերջ բանկոմատների քանակը կավելացվի 9-ով: Հաղորդագրության համաձայն՝ ընթացիկ տարվա սկզբին բանկն ուներ 20 բանկոմատ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում, 3-ը` մարզերում: Ներկայումս բանկն արդեն ունի 32 բանկոմատ, որոնցից 26-ը Երևան քաղաքում, 6-ը` մարզերում:

Աղբյուրի համաձայն՝ բանկոմատների աճին զուգընթաց աճել են նաև բանկոմատներով կատարված գործարքների ծավալներն ու քանակը: Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է գրեթե 3 անգամ, և նույնքան անգամ էլ աճել է բանկոմատներով կատարված գործարքների քանակը: Աճել է նաև բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը:
«Ընթացիկ տարվա 9 ամսում բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրկնապատկվել է»,- ասվում է հաղորդագրությունում։
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև