Հայաստանն ու Լյուքսեմբուրգը պայքարելու են հարկերից խուսափելու դեմ

29.10.2009 14:30
Հայաստանն ու Լյուքսեմբուրգը պայքարելու են հարկերից խուսափելու դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավորները հինգշաբթի նիստի ժամանակ վավերացրել են Հայաստանի կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան ու համապատասխան արձանագրությունը:

Ինչպես տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, փաստաթղթերը ստորագրվել են 2009 թ.-ի հունիսի 23-ին Երևանում:

Նրա խոսքերով՝ համաձայնագրի նպատակը կրկնակի հարկումը բացառելն ու կանխատեսելի ու կայուն հարկային դաշտ ստեղծելն է` դրանով իսկ նպաստելով մրցակցային շահավետ պայմանների ստեղծմանը և ներդրումների ավելացմանը:

«Կոնվենցիան ու արձանագրությունը կնպաստեն երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը, երկու երկրների միջև ներդրումների և ապրանքաշրջանառության խթանմանը», - ասաց Կարայանը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև