ՀՀ բանկերի դեբիտորական պարտքերի ծավալը երրորդ եռամսյակում աճել է 6,4%

30.10.2009 13:25
ՀՀ բանկերի դեբիտորական պարտքերի ծավալը երրորդ եռամսյակում աճել է 6,4%

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի վարկերը և դեբիտորական պարտքերը 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 813,1 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 48,9 միլիարդ դրամով կամ 6,4 տոկոսով:

Այս մասին տեղեկացվում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ ՀՀ տարածքում գործող բանկերի 2009 թ.-ի երրորդ եռամսյակի ամփոփ նկարագրում:

ԿԲ տվյալների համաձայն՝ ստանդարտ վարկերն ու դեբիտորական պարտքերը բանկերի ընդհանուր պորտֆելում 2009 թ. սեպտեմբերի վերջին կազմել են 747,9 միլիարդ դրամ կամ ողջ պարտքի 92 տոկոսը:

Երրորդ եռամսյակի ընթացքում ստանդարտ վարկերի և դեբիտորական պարտքերի չափն ավելացել է 50 միլիոն դրամով կամ 7,1 տոկոսով՝ ընդհանուր պորտֆելում տեսակարար կշռի 0,6 կետով աճւ պարագայում:

2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ հսկվող պարտքերի և վարկերի չափը կազմել է 27,4 միլիարդ դրամ՝ հաշվետու ժամանակահատվածի սկզբի 39,5 միլիարդ դրամի համեմատ, իսկ ոչ ստանդարտ վարկերը կազմել են 23,4 միլիարդ դրամ՝ 19,6 միլիարդ դրամի համեմատ:

«ԱՌԿԱ» գործակալության նախնական տվյալների համաձայն՝ 2009 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով, 2009 թ.-ի երրորդ եռամսյակի համար հրապարակված բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա՝ վարկային ներդրումների գծով առաջատարների եռյակում հայտնվել են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (86,1 միլիարդ դրամ), Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը (66,7 միլիարդ դրամ) և ՎՏԲ-Հայաստան բանկը (63,9 միլիարդ դրամ):

2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 22 բանկ և 383 մասնաճյուղ: (1 դոլարը 385,29 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև