ChiNext-ում անցկացվել են առաջին աճուրդները

30.10.2009 13:29
ChiNext-ում անցկացվել են առաջին աճուրդները

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ ChiNext հարթակում տեղի են ունեցել առաջին աճուրդները:

ChiNext-ը չինական էլեկտրոնային համակարգ է, որը ստեղծվել է ամերիկյան NASDAQ-ի օրիկնակով՝ Շենչժշենի ֆոնդային բորսայի հիման վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սինխուա գործակալությանը:

Աճուրդներին մասնակցել է 28 փոքր և միջին ձեռնարկություն: Առավոտյան աճուրդներն առավել հաջող դարձան Huayi Brothers Media Corp ընկերության համար, աճուրդի բացման պահից ընկերության մեկ բաժնետոմսի արժեքն աճեց 122,74 տոկոսով՝ սկզբնական 63,66 յուանի դիմաց:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ այն ընկերությունները, որոնք մասնակցելու են ChiNext-ի աճուրդներին, միջին հաշվով ավելի քիչ են, քան Շենչժշենի ֆոնդային բորսայի (Shenzhen Stock Exchange, SZSE) հիմնական հարթակում աճուրդներին մասնակցող ընկերությունները, սակայն ունեն բավականին ներուժ՝ ապագա սերդնի ձեռնարկություններ համարվելու համար:

NASDAQ (National Association of Securities Dealers Automated Quotation, Ֆոնդային դիլերների ազգային ընկերակցության արժենշման ավտոմատացված համակարգ) բարձր տեխնոլոգիական ընկերությունների ցուցանիշն է։ Այն հաշվվում է NASDAQ-ի արտաբորսային համակարգում վաճառվող բոլոր ընկերությունների՝ /ամերիկյան և արտասահմանյան/ շուկայական կապիտալիզացիայով կշռադատված սովորական բաժնետոմսերի արժենշման հիման վրա։

SZSE-ն ստեղծվել է 1990 թ.-ին: Նրա գնանշման ցուցակներում ներառված են 540 ընկերության բաժնետոմսեր, բորսայում գրանցված է աճուրդի 35 միլիոն մասնակից: Բորսան ընդգրկված է Ասիայի և Օվկիանիայի ֆոնդային բորսաների ֆեդերացիայի մեջ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև