Ճգնաժամը ի հայտ բերեց հայկական տնտեսության առավել խոցելի կողմերը. վարչապետ

30.10.2009 16:53
Ճգնաժամը ի հայտ բերեց հայկական տնտեսության առավել խոցելի կողմերը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը ի հայտ բերեց հայկական տնտեսության առավել խոցելի կողմերը և մատնանշեց դրա դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ խորհրդարանական հանձնաժողովներում 2010 թ.-ի պետբյուջեի նախագծի լսումների ժամանակ:

«Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ի հայտ է բերել հայկական տնտեսության առավել խոցելի կողմերը, դրա դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը և, այսպես կոչված, երկար փողերի սուր պակասը»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ ՀՀ տնտեսությունում դեռևս առկա են օլիգոպոլ երևույթներ և տնտեսական մրցունակության ցածր մակարդակ:

ՀՀ կառավարության նախագահը հայկական տնտեսության թերությունների շարքում նշեց նաև պետական կառույցներում մոտիվացիայի ցածր մակարդակը:

Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության գործունեության հիմքում 2009 թ.-ին հակաճգնաժամային միջոցառումների անցկացումն էր, որոնք երկրի խորհրդարանի կողմից հավանության էին արժանացել 2008 թ.-ի նոյեմբերին և լայնորեն ներկայացվել էին մամուլում, գործադիր իշխանության մարմնի պաշտոնական կայքում:

Հակաճգնաժամային միջոցառումների հիմնական նպատակը, ինչպես հիշեցրեց վարչապետը, մակրոտնտեսական կայունության ապահովումն է և համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցության դիմակայության մակարդակի բարձրացումը:
Սարգսյանը հայտնեց, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները կոչված են բավարար հիմքեր ստեղծել՝ Հայաստանում ապագա հետճգնաժամային զարգացման և որակապես նոր տնտեսություն ստեղծելու համար:

Հայկական կառավարության ղեկավարը նշեց, որ հակաճգնաժամային ծրագրի կարևորագույն ուղղություններից մեկը ենթակառուցվածքների բարեփոխումն է: Վարչապետի խոսքով՝ տվյալ ուղղությամբ կարևորագույն առաջադրանքներից մեկը նոր ԱԷԿ-ի կառուցման խնդիրն է Հայաստանում, որի ՏՏՀ-ն արդեն պատրաստ է: Սարգսյանի բերած տվյալներով՝ նոր ԱԷԿ-ի շինարարության համար արդեն ծախսվել է շուրջ 400 հազար ԱՄՆ դոլար: Որպես ենթակառուցվածքների բարեփոխման երկրորդ ուղղություն՝ վարչապետը նշեց Հայաստանի ճանապարհային ցանցի վերականգնումը:

«Մինչև 2009 թ.-ի վերջը Հայաստանում շահագործման կհանձնվի 365 կմ ճանապարհ՝ 2008 թ.-ի 163 կմ դիմաց: Իսկ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի 5,3 մլրդ դրամ արժողությամբ ծրագրով արդեն մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի 24,5 կմ ճանապարհ»- հայտնեց Սարգսյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շինարարության համար Զարգացման ասիական բանկն արդեն Հայաստանին է հատկացրել 500 մլն դոլար ընդհանուր վարկի առաջին՝ 60 մլն դոլարի տրանշը: Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության վերաբերյալ Սարգսյանը հիշեցրեց, որ արդեն ձևավորված է շինարարության տնօրինությունը:

Որպես կառավարության գործունեության երկրորդ կարևորագույն հակաճգնաժամային ուղղություն Սարգսյանը նշեց փոքր և միջին բիզնեսին օգնություն ցուցաբերելը: ՓՄԲ օգնության համար, վարչապետի բերած տվյալներով, արդեն հատկացվել է 18,5 մլրդ դրամ ռուսական վարկի միջոցների հաշվին, 17 մլրդ դրամ՝ գերմանական KfW-ի միջոցների հաշվին:

ՓՄԲ-ին աջակցելու նպատակով, ինչպես նա հիշեցրեց, անցկացվել են լայնածավալ հարկային բարեփոխումներ, նվազեցվել է հարկային բեռը փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների համար, ինչը ՓՄԲ-ի համար հանգեցրել է 16,6 մլրդ դրամի տնտեսման:
«Հանրապետության բիզնես-միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերն արդեն տվել են իրենց դրական արդյունքը, և Համաշխարհային բանկի Doing business հաշվետվությամբ՝ Հայաստանն արդեն բարելավել է իր ցուցանիշը 7 կետով և վարկանշային աղյուսակում բարձրացել 43-րդ տեղը»,- հիշեցրեց նա:
Սարգսյանը նշել է երեք տարով ԱԱՀ վճարման հետաձգման կարևորությունը ներկրող և Հայաստանում ավելի քան 300 մլն. դրամի չափով ներդրումներ կատարող ընկերությունների համար՝ տեղեկացնելով, որ նման արտոնություններից երկրում արդեն օգտվել են մի շարք ընկերություններ:
Հայաստանի կառավարության նվաճումների թվում վարչապետը նշեց սոցիալական ծախսերը չկրճատելը՝ չնայած զգալի՝ 18 տոկոսանոց տնտեսական անկմանը գլոբալ ճգնաժամի հետևանքով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև