Հայաստանը 2010 թվականին կշարունակի հակաճգնաժամային քայլերի իրականացումը

30.10.2009 19:14
Հայաստանը 2010 թվականին կշարունակի հակաճգնաժամային քայլերի իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը կշարունակի հակաճգնաժամային քայլերի իրականացումը 2010 թվականին, ուրբաթ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խարհրդարանում բյուջետային լսումների ժամանակ։

«Հայաստանի կառավարությունը կշարունակի հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը, որոնք կուղեկցվեն, մի կողմից, մեր կողմից արդեն ստեղծված ինստիտուտների աշխուժացմամբ, մյուս կողմից՝ նորերի ստեղծմամբ»,- ասաց կառավարության ղեկավարը։

Ըստ նրա՝ կառավարման ոլորտում արդեն շրջանառության մեջ է դրվել մի հայեցակարգ, որը ենթադրում է նախարարությունների և գերատեսչությունների գործառույթների հստակեցում ու բաժանում, ինչպես նաև համակարգի բարեփոխման երկրորդ փուլի սկիզբը։

«Սրանք հեղափոխական բարեփոխումներ են, որոնք անդրադառնում են ոլորտին, և որոնք մենք սկսել ենք վեց տարի առաջ, այդ թվում՝ օտարարեկրյա աջակցությամբ։ Ներկայումս ժամանակն է իրականացնել երկրորդ՝ ամենակարևոր փուլը, որը կբարձրացնի կառավարման համակարգի մակարդակը»,- ասաց հայկական կառավարության ղեկավարը։

Սարգսյանը նշեց, որ հայեցակարգը կոչված է հստակեցնել նախարարների, աշխատակազմերի ղեկավարների, բաժինների, գործակալությունների պետերի, տեսուչների գործառույթները և ապահովել նրանց փոխգործակցությունը և փոխադարձ կապը։

Վարչապետը ուշադրություն դարձրեց, որ վճռական փուլ են մտնում առողջապահության և կրթության ոլորտների բարեփոխումները, ինչը թույլ կտա որակապես բարելավել տվյալ ոլորտների ֆինանսավորման մեխանիզմները։

Հայկական կառավարության ղեկավարն ավելացրեց, որ նախատեսած բոլոր նախագծերի իրագործումն ապահովելու է կոչված 2010 թվականի Հայաստանի պետական բյուջեն։
Վարչապետը նշեց, որ բացի վերոնշյալ խնդիրներից, նախատեսված է նաև աջակցության ցուցաբերումը փոքր և միջին բիզնեսին, համակարգաստեղծ ձեռնարկություններին, տնտեսության զարգացման համար ավելի բարենպաստ միջավայրի ստեղծմանը։

Բացի այդ, վարչապետի խոսքերով, բարեփոխումներ են նախատեսված ապահովագրական և կենսաթոշակային համակարգի ոլորտներում, որոնց համար արդեն մշակվել են հայեցակարգն ու ժամանակացույցը։

«Շատերին հուզում է, որ Հայաստանի կառավարությունը չի կարող 2009-2010 թվականների ճշգրիտ կանխատեսում տալ։

Բայց անհրաժեշտ է նշել, որ ճգնաժամի առանձնահատկություններից մեկը օրինաչափությունների խախտումն է, իսկ ժամանակակից տնտեսական գիտությունը չունի մեխանիզմներ, որոնց օգնությամբ հնարավոր է չափել ճգնաժամի խորությունն ու տևողությունը, նշել դրա ավարտի ժամանակը»,- նշեց վարչապետը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև