Հայաստանում գնաճը 2009թ.-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կազմել է 0,5 տոկոս. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2009 թ.-ի հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 0,5 տոկոսի գնաճ: Ինչպես հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, հոկտեմբերին պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները, ընթացիկ տարվա սեպտեմբերի համեմատ, աճել են 0,6%-ով, ոչ պարենային ապրանքներին ու ծառայությունների սակագները՝ 0,5 տոկոսով:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ցուցանիշը 103,2 տոկոս է կազմել: Ընդ որում, հաշվետու ժամանակաշրջանում պարենային ապրանքի (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 2,9%-ով, ոչ պարենային ապրանքի գներն աճել են 11,9 տոկոսով, ծառայությունների ոլորտի սակագներն աճել են 10,1 տոկոսով:

2009 թ.-ի հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական աճը 0,3 տոկոս է կազմել, ինչը 0,2 տոկոսային կետով ցածր է 2008 թ.-ի միևնույն ժամանակահատվածի ցուցանիշից (0,5%):

Բացի այդ, ընթացիկ տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, սպառողական գների ցուցանիշը 103,5 տոկոս է կազմել: Ընդ որում, հաշվետու ժամանակաշրջանում պարենային ապրանքի (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները 97,8 տոկոս են կազմել, ոչ պարենային ապրանքի գները՝ 107,4%, ծառայությունների ոլորտի սակագները՝ 111,9%: Ընդ որում 2009 թ.-ի հունվար-հոկտեմբերին, 2008 թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ, այդ ցուցանիշները, համապատասխանաբար, 103%, 99%, 103,1% և 110,4% են կազմել:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, երկրի բոլոր հետազոտվող քաղաքներում սպառողական գներն ավելացել են 0,2-2,4 տոկոսով, իսկ գնաճի առավել մեծ ցուցանիշը գրանցվել է Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0,4 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում մինչև 2009 թվականի ավարտը գնաճը ծրագրված է 4%-ի (±1,5%) մակարդակով։–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img