NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2,4 անգամ կրճատվել է դոլարի առուվաճառքը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2009 թվականի հոկտեմբերին ԱՄՆ դոլարի առուվաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 47,4 միլիոն կամ դրամի փոխարժեքով 18,3 միլիարդ։

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, NASDAQ OMX Արմենիա բորսայի ամփոփիչ տեղեկատվության հիման վրա, սեպտեմբերի համեմատ այդ ցուցանիշը կրճատվել է 2,4 անգամ, այսինքն՝ 67,4 մլն դոլարով կամ 25,4 մլրդ դրամով։ Միաժամանակ 2009 թվականի հոկտեմբերին կնքած գործարքների ընդհանուր թիվը կազմել է 349՝ 2009 թվականի սեպտեմբերի համեմատ կրճատվելով 289-ով։

Ընթացիկ տարվա հոկտեմբերի ընթացքում NASDAQ OMX Արմենիա բորսայում գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է հոկտեմբերի 12-ին՝ 7,5 մլն դոլարի չափով, իսկ նվազագույնը՝ հոկտեմբերի 9-ին՝ 600 հազար դոլարի չափով։

Միաժամանակ նշենք, որ հոկտեմբերի մեկին, երկուսին և քսանին ներքին արտարժույթի առուվաճառք բորսայում չի իրականացվել։

Հաշվետու ժամանակահատվածում NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյի մասով որևէ գործարք չի գրանցվել։

NASDAQ OMX Արմենիա ԲԲԸ-ն (մինչև 2009 հունվարի 27-ը գործել է որպես «Հայկական ֆոնդային բորսա» ԲԲԸ) հիմնվել է 2001 թվականին՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն՝ 21 բրոքերային (դիլեր) ընկերությունների կամավոր միավորման արդյունքում։ 2007 թվականի նոյեմբերի սկզբին ֆոնդային բորսան վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ 2008 թվականի հունվարի 7-ից ОМХ ընկերությունը (ներկայում՝ NASDAQ OMX) NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 100 տոկոսանոց սեփականատերն է։ 2009 թվականի հունիսի 5-ին ֆոնդային բորսան դարձավ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիումի բաժնետոմսերի 100 տոկոսանոց սեփականատեր։

Արտարժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիան NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային է տրամադրվել Կենտրոնական բանկի կողմից 2005 թվականի նոյեմբերի 7-ին, իսկ առուվաճառքը արտարժութային հրապարակում պաշտոնապես մեկնարկել է 2005 թվականի նոյեմբերի 15-ին։

ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում կնքված գործարքների արդյունքներով 2009 թվականի հոկտեմբերի դրությամբ կազմել է 385,76 դրամ մեկ դոլարի դիմաց։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img