Ամերիաբանկը 20 միլիոն դոլար կտրամադրի այլընտրանքային էներգետիկայի վարկավորմանը

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 20 միլիոն դոլար կտրամադրի այլընտրանքային էներգետիկայի վարկավորման համար, երեշքաբթի լրագրողներին ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

Նրա խոսքով՝ վարկերը կտրամադրվեն 8 տարի ժամկետով՝ 3 տարվա արտոնյալ ժամկետով, տարեկան մոտ 11-12 տոկոս տոկոսադրույքով, որը մշակվելու է անհատապես՝ կախված յուրաքանչյուր հաճախորդի նախագծից և ռիսկերից:

Միաժամանակ նա չբացառեց տոկոսադրույքերի որոշակի նվազման հնարավորությունը, ինչը կախված կլինի շուկայի պահանջարկից:

«Ելնելով շուկայի պահանջարկից՝ վարկի նվազագույն դրույքները կկազմեն մոտ 1-2 միլիոն դոլար, միաժամանակ փոխառված միջոցների ավելացման հնարավորությունները սահմանափակ չեն և կախված կլինեն ներկայացվող նախագծից», – ասաց Ջրբաշյանը:

Նրա խոսքերով՝ հատկացվող միջոցները թույլ կտան բանկին ծածկել վերականգնվող էներգետիկայի շուկայի պահանջարկի շուրջ մեկ երրորդը, որտեղ հիմնական շեշտը կդրվի փոքր ՀԷԿ-երի վրա:

«Պահանջարկը զգալիորեն ավելի բարձր է, քան բանկի ունեցած միջոցները, այդ պատճառով մենք փորձում ենք համապատասխան միջոցառումներ իրականացնել՝ առավել հետաքրքիր և արդյունավետ նախագծերի ֆինանսավորման համար, քանի որ պահանջարկը զգալիորեն գերազանցում է գոյություն ունեցող ռեսուրսները», – ասաց Ջրբաշյանը:

Այս կապակցությամբ նա նշեց, որ բանկը ոչ միայն ներդնելու է սեփական ռեսուրսները, այլև ներգրավելու է միջոցներ միջազգային ֆինանսական կորպորացիաների կողմից, որոնց հետ բանակցություններն արդեն ավարտված են, և մնում է միայն պայմանավորվածություններն ամրագրել փաստաթղթերով, ինչից հետո այդ միջոցները ևս կուղղվեն այդ ոլորտի ֆինանսավորմանը:

Միաժամանակ բանկը պատրաստ է քննարկել ֆինանսավորման բոլոր հնարավորությունները՝ ինչպես ՀԷԿ-երի կառուցումը զրոյից, այնպես էլ արդեն սկսված նախագծերի ֆինանսավորման հնարավորությունը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

«Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկի» ռազմավարական գործընկերը «Տրոյկա Դիալոգ» խումբն է, որը Ռուսաստանի խոշորագույն ներդրումային բանկային ընկերություններից մեկն է:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Ֆինանսական գրագիտության դասընթաց՝ պատանի շախմատիստների համար. Idram&IDBank

Իդրամն ու IDBank-ը շարունակում են արդեն ավանդույթ դարձած ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների շարքը։

Արժույթի միջազգային հիմնադրամը հանձնառու է ՀՀ իշխանությունների հետ սերտ և երկարաժամկետ համագործակցության. գործադիր տնօրեն

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակական հանձնառություն ունի  Հայաստանի իշխանությունների հետ սերտ և երկարատև համագործակցության առումով

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img