ՀՆԱ աճը Հայաստանում 2010 թ.-ի 9 ամսում կարող է 1 տոկոս կազմել. ԿԲ

04.11.2009 11:13
ՀՆԱ աճը Հայաստանում 2010 թ.-ի 9 ամսում կարող է 1 տոկոս կազմել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Տնտեսական աճը Հայաստանում 2010 թ.-ի 9 ամիսների արդյունքներով ակնկալվում է 1 տոկոսի մակարդակում, ասել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

«Տվյալ կանխատեսման համար հիմք է հանդիսանում համաշխարհային տնտեսությունում իրավիճակի բարելավման ներկայիս կանխատեսումները, մասնավորապես, համաշխարհային պահանջարկի աճը, և մետաղի միջազգային գների շարունակվող աճը, այս տարվա ընթացքում կառավարության կողմից իրականացված և իրականացվելիք հակաճգնաժամային միջոցառումները, ինչպես նաև տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ներդրումները»,- ասաց Ջավադյանը:

Միևնույն ժամանակ ԿԲ ղեկավարը հավելեց, որ տնտեսական աճի նախատեսված ցուցանիշը 2010 թ.-ի 9 ամիսների համար կապահովվի տնտեսության բոլոր ոլորտներում ակնկալվող աճի հաշվին:

Մասնավորպես, նրա խոսքով, արդյունաբերության ոլորտում ակնկալվում է 0,1 տոկոսանոց ավելացող արժեքի աճ, հիմնականում, մետաղամշակման և էներգետիկայի ոլորտներում սպասվող աճի հաշվին: Ընդ որում շինարարության ոլորտում սպասվում է ավելացող արժեքի 1,7 տոկոսանոց աճ՝ պայմանավորված շինարարական աշխատանքներով, որոնք կիրականացվեն էներգետիկայի, տրանսպորտի և կապի ոլորտներում:

ԿԲ նախագահն ասաց նաև, որ գյուղատնտեսության ոլորտում և 2010 թ.-ի 9 ամիսներին ծառայությունների գծով սպասվում է ավելացող արժեքի աճ, համապատասխանաբար, 3,8 տոկոսի և 0,7 տոկոսի մակարդակում:

Տնտեսական աճի ցուցանիշը Հայաստանում, 2010 թ.-ի պետբյուջեի նախագծի համաձայն, 1,3 տոկոս կկազմի: ՀՆԱ ծավալը կանխատեսվում է 3 տրլն 214 մլրդ դրամի չափով ($1 – 386,41 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև