Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է աջակցել բանկերին նրանց միաձուլման գործընթացում

04.11.2009 14:02
Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է աջակցել բանկերին նրանց միաձուլման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը պատրաստ է ակտիվորեն աջակցել բանկերին այն դեպքում, եթե նրանք դիմեն ԿԲ՝ միաձուլման նախաձեռնությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Լինելով բանկերի միաձուլման կողմնակից՝ մենք պատրաստ ենք բանկերին ակտիվ աջակցություն ցուցաբերել, եթե նրանք նման նախաձեռնությամբ դիմեն ԿԲ-ին», - նշեց նա:

Միաժամանակ Ջավադյանը պարզաբանեց, որ Կենտրոնական բանկը չունի պաշտոնական տեղեկատվություն նոր բանկի բացման և/կամ գործող բանկերի միաձուլման մասին:

«Սակայն ապագայում նման հնարավորությունը չի բացառվում, քանի որ ԿԲ-ի սահմաններից դուրս խոսակցություններ ընթանում են հնարավոր միաձուլման մասին բանակցային գործընթացների մասին», - ասաց Ջավադյանը:

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 22 բանկ, որոնք ունեն 378 մասնաճյուղ:

2009 թ.-ի երրորդ եռամսյակի ընթացքում հայկական բանկերի գործունեության վերաբերյալ ԿԲ հակիրճ ամփոփագրի համաձայն՝ 2009 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 1230,5 միլիարդ դրամ՝ այդ ժամանակահատվածում ավելանալով 112,8 միլիարդ դրամով կամ 10,1 տոկոսով, իսկ ընդհանուր կապիտալն ավելացել է 8,5 միլիարդ դրամով կամ 3,4 տոկոսով՝ հասնելով 258,3 միլիարդ դրամի (1 դոլարը 386,47 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև