ԵՄ-ի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից. Եվրահանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը նշում է Եվրամիության տնտեսության առողջացումը, երեքշաբթի հայտարարել է տնտեսության գծով եվրահանձնակատար Խոակիմ Ալմունիան:

«ԵՄ-ի տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից: Մեծամասամբ դա տեղի է ունենում ազգային կառավարությունների, կենտրոնական բանկերի և Եվրամիության կողմից ձեռնարկված հավակնոտ միջոցառումների շնորհիվ», – ասել է եվրահանձնակատարը:

Այնուամենայնիվ, նրա խոսքերով, երկարատև և կայուն տնտեսական վերելք ապահովելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի ձեռնարկվեն ԵՄ-ի կողմից ներկայացված բոլոր միջոցառումները և տեղի ունենա բանկային հատվածի առողջացում:

Ալմունիան լրագրողներին է ներկայացրել 2009-2011թթ.-ին Եվրամիության տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ Եվրահանձնաժողովի աշնանային կանխատեսումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

ԵՄ գործադիր իշխանությունն ակնկալում է, որ Մեծ Եվրոպայի տնտեսությունը դուրս կգա ճգնաժամից ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում՝ չնայած, որ տարվա արդյունքներով՝ ԵՄ 27 երկրներում և եվրոյի գոտու 16 պետություններում տնտեսական անկումը կկազմի 4 տոկոս:

Եվրահանձնաժողովը կանխատեսում է, որ 2010թ.-ին ԵՄ-ի գումարային ՀՆԱ-ի աճը կհասնի շուրջ 0,75 տոկոսի, իսկ 2011թ.-ին՝ 1,5 տոկոսի: Միաժամանակ զբաղվածության շուկայի իրավիճակը կմնա լարված, իսկ ԵՄ-ի մասշտաբներում գործազրկության մակարդակը կհասնի 10,25 տոկոսի:

Ակնկալվում է, որ իրավիճակը կկայունանա 2010թ.-ի վերջին և 2011թ.-ի ընթացքում, երբ տնտեսական վերելքը կամրապնդվի, տեղեկացրել է Ալմունիան:

Եվրահանձնաժողովի կանխատեսումներով՝ ԵՄ-ի տնտեսություն իրականացվող ներդրումների հոսքը կվերականգնվի 2011թ.-ից ոչ շուտ: Ինչ վերաբերում է սղաճին, ապա կանխատեսված ժամանակահատվածում այն սահմանափակ կլինի. ընդհանուր առմամբ ԵՄ-ում և եվրոյի գոտում 2010թ.-ին այն մի փոքր կգերազանցի՝ 1 տոկոսի սահմաններում, իսկ 2011թ.-ին կսահմանվի 1,5 տոկոսի սահմաններում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Wildberries-ը Յունիբանկի հետ համագործակցությամբ Հայաստանում օգտատերերին հնարավորություն է տալիս ձևակերպել գնումներ ապառիկ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img