ՎՏԲ-Հայաստան Բանկը սպասարկում է MoneyGram փոխանցումները

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և MoneyGram դրամական փոխանցումների միջազգային համակարգի միջև հոկտեմբերին ստորագրած համաձայնագրին համապատասխան բանկի հաճախորդները հնարավորություն ստացան ՎՏԲ-Հայաստան Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղում MoneyGram համակարգով ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ դոլարով և եվրոյով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանելով այդ նորությունը` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը մասնավորապես ընդգծել է. «MoneyGram միջազգային համակարգը ի սկզբանե տարբերվում էր իր մրցակիցներից փոխանցման և վճարման կետերի առավել զարգացած ցանցով: Մեկ այլ ոչ պակաս կարևոր հատկություններից է գործարքի իրականացման արագությունը, որի շնորհիվ գումարը հասնում է հասցեատիրոջը աշխարհի ցանկացած կետում հաշված րոպեների ընթացքում: Այժմ այդ դրական հատկություններին ավելացել է հաճախորդներին փոխանցման արժույթի ընտրության հնարավորության տրամադրումը, որը, հաշվի առնելով հայկական Սփյուռքի առկայության փաստը, թույլ է տալիս ընդլայնել MoneyGram ծառայությունների սպառողների հետ համագործակցության հնարավորությունները»:

MoneyGram համակարգում գործում է մոտ 180000 կետեր և գործակալներ աշխարհի ավելի քան 190 երկրներում: Գումարի փոխանցումը տևում է ոչ ավել քան 10 րոպե: MoneyGram-ը հնարավորություն է տալիս դրամական փոխանցման հետ մեկտեղ փոխանցումը ստացողին ուղարկել անվճար հաղորդագրություն (մինչև 10 բառ): Գումարի փոխանցման ծառայությունը հասու է միայն ֆիզիկական անձանց համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ և MoneyGram դրամական փոխանցումների միջազգային համակարգի միջև համագործակցության սկիզբը դրվել է 2009թ. սեպտեմբերին: Այժմ MoneyGram ծառայություններից սպառողները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր 74 մասնաճյուղերում Հայաստանի ողջ տարածքով:

2009թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում ի թիվս MoneyGram-ի գործում է ընդհանուր թվով վեց տարբեր արագ դրամական փոխանցման համակարգեր, որն իր հերթին երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում բանկի համար ստեղծում է բարձր մրցունակություն:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում՝ 74 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img