Արարատ Ղուկասյանը Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արարատ Ղուկասյանը միաձայն ընտրվել է Հայաստանի բանկերի միության նոր նախագահ:

Ինչպես այսօր «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀԲՄ մամուլի ծառայությունից, 2009 թ.-ի նոյեմբերի 4-ին կայացած Հայաստանի բանկերի միության արտահերթ ընդհանուր ժողովում տեղի ունեցան Հայաստանի բանկերի միության նախագահի հերթական ընտրություններ:

Ղուկասյանն այս պաշտոնում փոխարինելու է «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ վարչության նախագահ էմիլ Սողոմոնյանին, ով հանդիսանում էր միության նախագահ 2007-ի օգոստոս ամսից:

Մինչև 2009 օգոստոսը Ղուկասյանը զբաղեցրել է Կոնվերսբանկի վարչության նախագահի պաշտոնը:

Հայաստանի բանկերի միությունը հիմնադրվել է 1995 թ.-ին բանկերի շահերի պաշտպանության նպատակով: Տվյալ պահին Հայաստանի տարածքում գործող բոլոր 22 կոմերցիոն բանկերը ՀԲՄ անդամ են: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img