HSBC Բանկ Հայաստանը պարտավորվել է 1000 ծառ տնկել

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ն, շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով, պարտավորվել է 1000 ծառ տնկel Երևանում:Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանն ուրբաթ հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` տվյալ ակցիայի նպատակն է խրախուսել իր հաճախորդներին անցում կատարել տրադիցիոն թղթային քաղվա]քներից էլեկտրոնային քաղվածքների և օգտվել ինտերնետային բանկային ծառայություններից իրենց գործարքները կատարելու համար։

Շարունակելով դեռ 1996-ին սկսած ծառատունկի ավանդույթը` HSBC Բանկ Հայաստանի աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները «Հայաստան ծառատունկ ծրագրի» մասնագետների և թաղամասի բնակիչների մասնակցությամբ նոյեմբերի 8-ին կտնկեն 500 ծառ «Հույսի ավան» թաղամասում:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրությունում, ծառատունկը բանկի սկսած «Կանաչ բանկ» ծրագրի միայն մեկ մասն է: Բանկի 2009 թվականի բոլոր նախաձեռնությունները` մարտ ամսին հեռախոսային և հուլիս ամսին ինտերնետային բանկային ծառայությունների ներդրումը, ինչպես նաև թղթայինից էլեկտրոնային քաղվածքների անցումը ուղղված են բանկային գործառնություններում թղթի օգտագործման նվազեցմանը և շրջակա միջավայրի պահպանմանը:

«Այսօրվա ծառատունկի միջոցով մենք փորձում ենք հաճախորդներին և հանրությանը խրախուսել՝ օգտվել շրջակա միջավայրին չվնասող «կանաչ բանկային ծառայություններից»՝ գրանցվելով բանկի հեռախոսային կամ ինտերնետային բանկային ծառայություններին, անցնելով էլեկտրոնային քաղվածքների: Պետք է նշել նաև, որ բանկի ամբողջ աշխատախազմն արդեն իսկ օգտվում է միայն «կանաչ բանկային ծառայություններից»` օրինակ ծառայելով հասարակությանը»,- ասել է HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը:

Միաժամանակ, հաղորդագրության համաձայն, ծառատունկի տեղամասի ընտրությունը նույնպես պատահական չէ: «Հույսի ավան» բնակելի թաղամասը պատսպարում է 76 հայ կարիքավոր ընտանիքների` հիմնականում փախստականների, որոնք ունեն նվազագույնը երեք երեխա:

«Տնկելով դեկորատիվ ծառեր և նվիրաբերելով անհրաժեշտ մրգատու ծառերը` բանկը նպաստում է կարիքավոր ընտանիքների կյանքի բարելավմանը»,- նշվում է հաղորդագրությունում։

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc»-ի դուստր բանկն է, գրանցվել է 1995 թվականի սեպտեմբերի 25-ին։ «HSBC Bank plc»-ը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է օտարերկրյա հայ ներդրողներին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img