Հայաստանը բավական գրավիչ երկիր է ներդրողների համար

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Չնայած վարկային շուկայի համեստ ծավալներին և աճի տեմպերին՝ Հայաստանում լուրջ հնարավորություններ կան այդ շուկայի ընդլայնման և զարգացման համար։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ գլխավոր տնօրեն, Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Բագրատ Եսայանը։

Նրա գնահատականներով, մասնավորապես, միկրովարկավորման ոլորտում շատ արդիական է բավական մասշտաբային ստվերային հատվածի ներգրավումն օրինական դաշտում։

Ասատրյանը նշեց, որ այսօր Հայաստանում ակտիվորեն գործարկվում է գրավատների և մասնավոր անձանց կողմից անշարժ գույքի դիմաց վարկերի տրամադրումը, ինչն օրենքով նախատեսված չէ, և, չնայած հսկայական տոկոսներին (ամսական 5-10 տոկոս), նման վարկավորման հանրաճանաչությունը քաղաքացիների շրջանում չի թուլանում, ինչը պայմանավորված է դրա հասանելիությամբ։

«Սակայն անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցներն այդ, ըստ էության, ստվերային հատվածը վարկավորման օրինական դաշտ տեղափոխելու համար»,- ասաց ընկերության գլխավոր տնօրենը։

ԿԲ տվյալների համաձայն, ընթացիկ տարվա ինն ամսվա ընթացքում Հայաստանի բանկային համակարգի տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 690 մլրդ դրամ՝ 2009 թվականի երրորդ կիսամյակի ընթացքում աճելով 55,1 մլրդ դրամով կամ 8,7 տոկոսով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img