Ճգնաժամը Հայաստանի ֆինանսական շուկան չափազանց պասիվ է դարձրել

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական շուկան համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազեցության տակ չափազանց պասիվ է դարձել ու սպասողական դիրք գրավել: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց «Գառնի Ինվեստ» ՈՒՎԿ գլխավոր տնօրեն, ՀՀ ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը:

«Սա հավասարապես վերաբերում է ինչպես ֆինանսական կազմակերպություններին, այնպես էլ սպառողներին: Ամեն դեպքում, նման պատկեր կարելի էր տեսնել մինչև ընթացիկ տարվա օգոստոս»,- նշեց նա:

Ասատրյանի կարծիքով, սեպտեմբեր-հոկտեմբերին նկատվող որոշակի բարելավումը պետք չէ կապել տնտեսական իրավիճակի բարելավման հետ: «Կայունացման մասին խոսակցությունները վաղօրոք են, ՀՆԱ անկումը մեզ մոտ վերջին եռամսյակում ավելի է խորացել ու գերազանցել 18 տոկոսանոց մակարդակը»,- ասաց ընկերության ղեկավարը:
Նա ասաց, որ ՀՆԱ անկման տեմպերի` վերջին ամիսներին նկատվող համեմատական դանդաղումը դեռևս առիթ չէ լավատեսական կանխատեսումների համար, և այն կապված չէ ընդհանուր առմամբ տնտեսական իրավիճակի բարելավման հետ:

ՀՀ կառավարության կանխատեսումների համաձայն, տնտեսական անկումը երկրում 2009թ.-ի արդյունքներով 12-15 տոկոս կկազմի, իսկ ԱՄՀ և ՀԲ կանխատեսումներով, տնտեսական անկումը Հայաստանում 2009թ.-ին 12-ից մինչև 15 տոկոս կկազմի: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img