«ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրենին հիացրել է «ԱՌԿԱ» գործակալության նոր նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության (ապրանքանիշը՝ Beeline) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտարարել է, որ հիացած է «ԱՌԿԱ» գործակալության նոր ֆինանսաբանկային պորտալով (www.armbanks.am):

«Առանց ավելորդ համեստության՝ ցանկանում եմ ասել, որ ներկայացված կայքերը համարում եմ Հայաստանում գոյություն ունեցող տեղեկատվական և վերլուծական կայքերից ամենապրոֆեսիոնալն ու հետաքրքիրը», – հայտարարել է Կլիմկոն www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալի շնորհանդեսի ժամանակ:

Ընկերության տնօրենի խոսքերով, նրան հատկապես ոգեշնչել է այն հանգամանքը, թե որքան պրոֆեսիոնալ, խելացի և գրագետ ձևով են պատրաստվել պորտալում ներկայացված կայքերը:

«Այս կայքերում ինձ անձամբ գրավում է տեղեկատվական բաղկացուցիչն ու վերլուծությունը», – ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենը:

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունն իր զարգացման ռազմավարության շրջանակներում տեղեկատվական հանրությանն է ներկայացնում նոր ֆինանսաբանկային պորտալ՝ armbanks.am, որը ներառում է նաև bonds.am և anticrisis.am կայքերը։

www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը հավակնում է դառնալ Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտը լուսաբանող առաջատար ինտերնետային հրատարակությունը:

Բացի օպերատիվ տեղեկատվությունից կայքում հասանելի կլինեն վերլուծական և բացառիկ նյութեր, տվյալներ բանկերի, ապահովագրական և վարկային կազմակերպությունների մասին, դրանց ֆինանսական համեմատական ցուցանիշները, վիճակագրական տեղեկատվություն:

Կայքի այցելուները կկարողանան օգտվել նոր ծառայություններից՝ օն-լայն կոնֆերանսից և օն-լայն խորհրդատվությունից, կայքում տեղադրված է նաև վարկային հաշվիչ և տարադրամի փոխարկիչ:

Բացի այդ, նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ կայքը թույլ է տալիս լսել «ԱՌԿԱ» գործակալության տնտեսական ձայնային լուրերը։

www.bonds.am կայքում հնարավոր է տեղեկանալ Հայաստանի արժեթղթերի շուկայի նորություններին, բաժնետոմսերի և պարտատոմսերի, պետական արժեթղթերի գործարքների արդյունքներին, ինչպես նաև ծանոթանալ շուկայի մասնակիցների և փորձագետների կարծիքներին և մեկնաբանություններին:

www.anticrisis.am կայքը թույլ է տալիս դիտարկել Հայաստանի տնտեսության իրավիճակը, մշտապես տեղյակ լինել հակաճգնաժամային ծրագրերի իրագործմանն ուղղված կառավարության քայլերին, թողնել սեփական առաջարկները կամ մեկնաբանությունները կառավարության այս կամ այն որոշման վերաբերյալ՝ կապված ճգնաժամից երկրի դուրս գալու հետ:-0- Ա.Թ.

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img