Armbanks.am՝ նոր խոսք Հայաստանի տեղեկատվական տարածքում

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալության նախագիծը՝ armbanks.am ֆինանսաբանկային պորտալը, նոր խոսք է Հայաստանի տեղեկատվական տարածքում, հայտարարեց էկոմոնիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը։

«Պորտալը շատ հետաքրքիր է ստացվել, ընդ որում այն հետաքրքիր կլինի ինչպես մասնագետների, այնպես էլ հասարակ ընթերցողի համար։ Սա շատ գրավիչ ռեսուրս է հավասարակշռված և հասանելի տնտեսական տեղեկատվություն ստանալ ցանկացող օգտագործողի համար»,- ասաց փոխնախարարը։

Միաժամանակ փոխնախարարն առանձնացրեց տվյալ ռեսուրսի նշանակալիության մի քանի ասպեկտ։

«Այս նախագիծը «ԱՌԿԱ» գործակալության իմիջի շարունակությունն է՝ սա պրոֆեսիոնալ նախագիծ է՝ հիմված հստակ և օբյեկտիվ տեղեկատվության վրա»,- ընդգծեց Դանիելյանը։

Ըստ նրա՝ պորտալը փորձ է անում անցնել տեղեկատվական ոլորտում հաջորդ քայլի, այսինքն՝ ոչ միայն տնտեսական տեղեկատվություն, այլև հետադարձ կապ է ապահովում ընթերցողի հետ ինտերակտիվ ռեժիմով։

Դանիելյանը նշեց, որ սա որակական նոր ցատկ է տեղեկատվական տարածքում։
««ԱՌԿԱ» գործակալությունը նաև քայլ է կատարել Հայաստանի ֆինանսական ինստիտուտների վարկանիշավորման ուղղությամբ, այսինքն յուրովի խթանում է մրցակցությունն այդ ինստիտուտների միջև տեղեկատվության բաց լինելու առումով»,- ասաց Դանիելյանը։

Փոխնախարարն ավելացրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը ողջունում է նման նախագծի մուտքը՝ հույս հայտնելով, որ «ԱՌԿԱ» գործակալությունը չի բավարարվի ձեռք բերածով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img