ԱՊՀ ներկայացուցիչները Հայաստանում կքննարկեն արժեթղթերի շուկաների կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 10-11-ը Ծաղկաձորում գումարվելու է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը, հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Խորհուրդը, որը 2008 թվականից նախագահում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, քննարկելու է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների վիճակի, խորհրդի կողմից նախկինում ընդունված որոշումների և հանձնարարականների իրականացման, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքները նվազեցնելու միջոցառումների մշակման և ներդրողների օրինական իրավունքների պաշտպանության նպատակով անդամ երկրների միջև գաղտնի տեղեկությունների փոխանակման ու օգտագործման հարցերը:

Նիստի ժամանակ մասնակիցների կողմից ներկայացվելու են արժեթղթերի շուկաներում հաշվարկային համակարգը և արժեթղթերի շուկաների հարկման մեխանիզմները կարգավորող ԱՊՀ անդամ երկրների օրենսդրությունների համեմատական վերլուծություններ, ինչպես նաև տեղեկատվություն ԱՊՀ երկրներում տիրող տնտեսական իրավիճակի մասին:

ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Ներկա պահին Խորհրդի կազմում ընդգրկված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

Խորհրդի գործունեության հիմնական խնդիրներն են արժեթղթերի շուկաների ոլորտում ԱՊՀ անդամ երկրների տնտեսական ինտեգրման խորացումը, արժեթղթերի շուկայի կարգավորման միջազգային չափանիշների ձևավորման նպատակով համագործակցության ապահովումը, ԱՊՀ-ում կապիտալի շարժի հետագա ազատականացման համար պայմանների ստեղծումը, արժեթղթերի շուկայում ներդրողների իրավունքների և օրինական շահերի երաշխավորված և արդյունավետ պաշտպանության ապահովումը և արժեթղթերի շուկայում արդյունավետ վերահսկման համակարգի ստեղծումը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img