ԱՄՆ-ի գրեթե բոլոր բանկերը բարձրացրել են կապիտալը մինչև «հակասթրեսային» մակարդակի

10.11.2009 13:46
ԱՄՆ-ի գրեթե բոլոր բանկերը բարձրացրել են կապիտալը մինչև «հակասթրեսային» մակարդակի

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկայի տասը խոշորագույն բանկերից ինը, որոնց մայիսին, սթրես-թեստերի արդյունքներով, հանձնարարվել էր ավելացնել կապիտալը, արդեն ավելացրել են այն՝ հասցնելով այնպիսի մակարդակի, որը թույլ է տալիս դիմակայել տնտեսական ուղենիշի հնարավոր վատթարացմանը, երկուշաբթի տեղեկացրել է Դաշնային ռեզերվը:

Միակ բանկը, որը դեռ չի կատարել կարգավորիչի պահանջը, GMAC բանկն է, սակայն այն ևս գտնվում է նոր կապիտալի ներգրավման գործընթացում, ասվում է Դաշնային ռեզերվի մամուլի հաղորդագրության մեջ:

Խոշորագույն բանկերն ավելացրել են կապիտալը 39 միլիարդ դոլարի սովորական բաժնետոմսերի, 23 միլիարդ դոլարի արտոնյալ բաժնետոմսերի և նմանատիպ գործիքների տեղաբաշխման, 9 միլիարդ դոլարի բիզնեսի և ակտիվների վաճառքի հաշվին, հաղորդում է Ինտերֆաքսը:

Սթրես-թեստն անցկացվել է տարեսկզբին՝ ստուգելու համար, թե ԱՄՆ-ի խոշորագույն բանկերը որքանով կդիմակայեն տնտեսական իրավիճակի վատթարացմանը, եթե դա տեղի ունենա:

Տեստի արդյունքների համաձայն, 19 ստուգված բանկերից 10-ին հանձնարարվել է ավելացնել կապիտալի մակարդակը, այդ թվում նաև Bank of America-ին օրինակ՝ 33,9 միլիարդ դոլարով, Citigroup Inc՝ 5,5 միլիարդ դոլարով: Ընդհանուր առմամբ բանկերին խորհուրդ է տրվել ներգրավել շուրջ 75 միլիարդ դոլար, փաստորեն տասը բանկեր մայիսից ավելացրել են առաջին մակարդակի կապիտալը մինչև 77 միլիարդ դոլարի:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև