Հայաստանը կենսաթոշակային երկաստիճան համակարգի կանցնի 2011 թվականից

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Անցումը կենսաթոշակային երկաստիճան համակարգին կսկսվի Հայաստանում 2011 թվականից։ Այս մասին հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երեքշաբթի Ծաղկաձորում բացված ԱՊՀ անդամ-պետությունների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստում։

«Կառավարությունը բավականին լրջորեն է վերաբերվում բարեփոխման սոցիալական բաղադրիչին և չի անտեսում նաև դրա մեծ, օժանդակող դերակատարությունը արժեթղթերի շուկայի զարգացման գործում»,- ասաց Ջավադյանը։

Նա հայտնեց նաև, որ մշակման փուլում են «Ներդրումային հիմնադրամների մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքները, որոնց շրջանակներում կկարգավորվի ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի գործունեությունը։

«Համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումից հետո երկրի ֆինանսական շուկայում կստեղծվեն ներդրումային ֆոնդեր և կգործեն ֆոնդերի կառավարիչներ։ Հուսով ենք, որ կզարգանա նաև կյանքի ապահովագրման ոլորտը»,- ասաց Ջավադյանը։

Այսպիսով, նրա խոսքերով, բարեփոխման անցկացումից հետո Հայաստանի ֆինանսական շուկան ավելի գրավիչ կդառնա նոր մասնակիցների համար, իսկ Հայաստանի համար համաշխարհային մասշտաբի ֆինանսական շուկաներ մուտք գործելու նոր հնարավորություն է բացվում։

Ծաղկաձորում գումարվել է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը: Այս տարի նիստը նախագահում է Հայաստանի Կենտրոնական բանկը:–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img