Դեպի Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումների ծավալը 2009 թ-ին կրճատվել է 30 տոկոսով. ԱՄՀ

10.11.2009 20:16
Դեպի Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումների ծավալը 2009 թ-ին կրճատվել է 30 տոկոսով. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Դեպի Հայաստան կատարվող մասնավոր փոխանցումների ծավալը 2009 թ-ին կրճատվել է 30 տոկոսով, երեքշաբթի ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը (Nienke Omes)՝ «Տարածաշրջանային տնտեսության զարգացման հեռանկարները Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում» զեկույցով ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանի ուսանողների առջև:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրներում փոխանցումների անկումը միջինը կազմել է շուրջ 30 տոկոս, այդ թվում և Հայաստանում:

Նա նշեց, որ դրամական փոխանցումների կտրուկ նվազումը ազդում է բնակչության եկամուտների վրա, մասնավորապես, էներգառեսուրսներ ներկրող երկրների (Հայաստան, Վրաստան, Տաջիկստան և Ղրղզստան) եկամուտները բնակչության մեկ մարդու հաշվով նվազում են, ինչը ազդում է բոլոր երկրների վրա:

«Բնակչության եկամուտների կրճատման հիմնական պատճառը Ռուսաստանից փոխանցումների կտրուկ կրճատումն է: Շատ միգրանտներ աշխատել են Ռուսաստանի շինարարական հատվածում, որտեղ տնտեսական ճգնաժամն առավել սուր էր զգացվում և աշխատատեսերի կտրուկ կրճատման է հանգեցրել, և որպես հետևանք՝ փոխանցումների կրճատման»,- ասաց Օմեսը:

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2009 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով ստացվել են ոչ առևտրային բնույթի 672,3 մլն դոլարի միջոցներ։ Այդ ցուցանիշը կրճատվել է 35 տոկոսով կամ 363 մլն-ով 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընդ որում միայն օգոստոսին ֆիզիկական անձանց անունով ստացվել է ոչ կոմերցիոն բնույթի 110,8 մլն դոլար միջոց:

Մուտքերի մաքուր հոսքը հունվար-օգոստոսին կազմել է 557,6 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 882,7 մլն-ի դիմաց։ Օգոստոսին այդ ցուցանիշը 93,7 մլն դոլար է կազմել:

Ամենամեծ մաքուր հոսքը 2009 թ.-ի հունվար-օգոստոսին, ինչպես և անցյալ տարի, գրանցվել է Ռուսաստանից ($475,9 մլն), որին բաժին է ընկել երկիր կատարված բոլոր մաքուր մուտքերի 85,4%-ը՝ 2008 թ.-ի միևնույն ժամանակահատվածի 88,5 տոկոսի համեմատ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև