ԵՄ երկրները 2011 թ.-ին մտադիր են կրճատել բյուջեների դեֆիցիտները

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական միության (ԵՄ) անդամ-երկրների ֆինանսների նախարարները մտադիր են կրճատել բյուջեների դեֆիցիտն ամենաուշը մինչև 2011 թ.-ը` չնայած վեց տասնամյակի ամենադաժան ռեցեսիայից տնտեսության վերականգնման տեմպերին աջակցելու համար տնտեսական ազդակների անհրաժեշտությանը, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով երեքշաբթի Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո ԵՄ ֆինանսների նախարարների կողմից արված հայտարարության վրա:

«Թեև տնտեսական քաղաքականությունը պետք է նախկինի պես ուղղված լինի աճի խթանմանը, շատ կարևոր է նաև սկսել մշակել և քննարկել տնտեսական աջակցության միջոցառումների կրճատման ծրագիրը», – հանդիպման ժամանակ հայտարարել է այս կիսամյակում ԵՄ-ն նախագահող Շվեդիայի ֆինանսների նախարար Անդերս Բորգը:

«Պետական ֆինանսների հետ կապված իրավիճակը վատթարանալու է արագ տեմպերով, եթե մենք անփոփոխ թողնենք մեր քաղաքականությունն և ուղղումներ չմտցնենք ֆիսկալ համակարգի մեջ», – ասել է նա: Եվրոպայի երկրների կառավարությունները միլիարդավոր եվրոներ են ծախսել տնտեսական աճին աջակցելու և աշխատատեղերը փրկելու համար:

Եվրահանձնաժողովի կանխատեսումների համաձայն՝ եվրագոտու երկրներում հաջորդ տարի բյուջեի միջին դեֆիցիտը կհասնի ՀՆԱ-ի ռեկորդային՝ 6,9 տոկոսի, միաժամանակ եվրագոտու բոլոր 16 երկրները կգերազանցեն ՀՆԱ-ից 3 տոկոսի սահմաններում ԵՄ-ում սահմանված բյուջեի դեֆիցիտի սահմանը:

Ինչպես ակնկալվում է, գործազրկության մակարդակը 2011 թ.-ին կհասնի 10.9 տոկոսի, ինչը 1995 թ.-ից ի վեր կդառնա առավելագույն ցուցանիշը: «Հատկապես կարևոր է թույլ չտալ ցիկլային գործազրկության ամրագրումը», – իրենց հայտարարության մեջ նշել են ֆինանսների նախարարները:

«Երկարատև գործազրկության կրճատումն ու զբաղվածության մակարդակի ավելացումը դրական կազդեն բյուջեների կառուցվածքի, ինչպես նաև ՀՆԱ-ի պոտենցիալ հնարավոր մակարդակի վրա»:

Նախարարները նաև հայտարարել են, որ կառավարությունները պետական բյուջեի հետ աշխատելիս «պետք է իրենց ուշադրությունը կենտրոնացնեն կայուն զարգացման ռազմավարությունների վրա»:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img