ՀՀ-ն ծրագրում է Զարգացման ասիական բանկից 60 մլն դոլար ստանալ

11.11.2009 17:57
ՀՀ-ն ծրագրում է Զարգացման ասիական բանկից 60 մլն դոլար ստանալ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ծրագրում է Զարգացման ասիական բանկից 60 մլն դոլարի չափով վարկ ստանալ գյուղական ճանապարհների վերականգնման համար, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, համապատասխան բանակցություններն արդեն տարվում են, իսկ անմիջապես շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2010 թ.-ի ապրիլ-մայիսին: «Առաջիկա օրերին մրցույթ կհայտարարվի նախագծային աշխատանքների իրականացման համար, իսկ արդեն գարնան մոտ ծրագրվում է ավարտել նաև շինարարության իրականացման մրցույթը»,- ասաց Սարգսյանը:

Ինչպես նշեց նախարարը, այդ կապակցությամբ ծրագրվում է, որ վարկային միջոցները կսկսեն Հայաստան գալ արդեն 2010թ.-ի սկզբին: 2010 թ.-ի ՀՀ պետբյուջեի նախագծի համաձայն, Զարգացման ասիական բանկի վարկային միջոցների հաշվին հանրապետությունում ծրագրվում է վերականգնել գյուղական նշանակության շուրջ 118-120 կմ ճանապարհ:

Զարգացման ասիական բանկը ստեղծվել է 1966 թվականին, բանկի անդամներն են 67 երկրներ։

Հայաստանը ԶԱԲ-ի անդամ է 2005 թվականի սեպտեմբերի 20-ից՝ միանալով « Զարգացման ասիական բանկի հիմնադրման համաձայնագրին»։ Հայաստանի կառավարության և ԶԱԲ-ի միջև ստորագրվել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագիր։

Հայաստանում ԶԱԲ-ի կողմից իրականացվող նախագծերի ընդհանուր արժեքը գյուղական ճանապարհների շինարարության և ջրամատակարարման ոլորտում կազմում է 83 մլն դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև