ՀՀ նախագահը ներկա է գտնվել Ամերիաբանկի գլխամասային մասնաշենքի բացման արարողությանը

12.11.2009 18:41
ՀՀ նախագահը ներկա է գտնվել Ամերիաբանկի գլխամասային մասնաշենքի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Ամերիաբանկի՝ Երևանում գտնվող գլխամասային մասնաշենքի բացման արարողությանը:

«Նախագահը շրջել է նորակառույց մասնաշենքում, ծանոթացել նորագույն տեխնոլոգիական միջոցներով բանկային բարձրակարգ ծառայությունների մատուցման գործընթացին», «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Ամերիա»-ի տնօրենների խմբի նախագահ Ռուբեն Վարդանյանը երկրի ղեկավարին համառոտ ներկայացրել է բանկի զարգացման ծրագրերը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել բանկի ղեկավարությանն ու աշխատակազմին նախանշված ծրագրերի իրականացման գործում: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև