Հայաստանից իրականացվող արտահանումը պետք է դիվերսիֆիկացնել

13.11.2009 14:51
Հայաստանից իրականացվող արտահանումը պետք է դիվերսիֆիկացնել

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայտնի է այն փաստը, որ տնտեսական ճգնաժամը չանցավ Հայաստանի կողքով, ընդ որում երկրի տնտեսության վրա դրա ազդեցությունն այնքան էլ անուղղակի չէր, ինչպես կանխատեսում էին որոշ փորձագետներ:

Ճգնաժամի ժամանակ մի քանի տարվա ընթացքում գրանցվող Հայաստանի ՀՆԱ-ի երկնիշ աճը փոխարինվեց էլ ավելի մեծ երկնիշ անկմամբ:

Վերջին վեց տարվա ընթացքում Հայաստանում գրանցվում էր ՀՆԱ-ի երկնիշ աճ: Այսպես, տնտեսական աճը 2002 թ.-ին կազմել է 13,2 տոկոս, իսկ 2003 թ.-ին՝ 14 տոկոս, 2004 թ.-ին՝ 10,5 տոկոս, 2005թ.-ին՝ 14 տոկոս, 2006թ.-ին՝ 13,4 տոկոս, իսկ 2007թ.-ին՝ 13,7 տոկոս:

Արդեն 2008թ.-ին Հայաստանի տնտեսական աճը նվազեց՝ հասնելով մինչև 6,8 տոկոսի, իսկ 2009թ.-ի ինը ամիսների արդյունքում երկրում գրանցվել է տնտեսության 18,3 տոկոսի անկում:

Կրճատվեցին նաև երկրի արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշները ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման ծավալների կրճատման հաշվին:

Միաժամանակ հոկտեմբերին ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց «2009թ.-ի ութ ամիսների ընթացքում խոշոր հարկատուների դիտարկման ամփոփված ցուցանիշների վերլուծությունը»:

Հրապարակված տվյալների համաձայն, 2009թ.-ի հունվար-օգոստոսին հայկական 325 խոշոր հարկատուների կողմից արտահանվող արտադրանքի ծավալը կազմել է 120,2 միլիարդ դրամ:

Ընդ որում այդ ծավալից միայն 46,1 միլիարդ դրամը բաժին է հասել երեք խոշոր ընկերությունների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, «Ռուսալ-Արմենալ» ՓԲԸ, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ:

Միաժամանակ հայկական արտահանման ամբողջական ծավալում, որը պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, կազմել է 146 միլիարդ դրամ, այս երեք ընկերությունների մասնաբաժինը կազմել է 31,6 տոկոս, այլ կերպ ասած՝ երկրի ողջ արտահանման գրեթե մեկ երրորդը:

Հաշվի առնելով այս փաստը, ինչպես նաև այն, որ վերը նշված բոլոր երեք ընկերությունները ներկայացնում են մետաղագործական ոլորտը, հասկանալի է դառնում, թե ինչու համաշխարհային ճգնաժամը, մասնավորապես, համաշխարհային շուկաներում մետաղների գների անկումը զգալի կերպով անդրադարձավ Հայաստանի արտահանման ծավալի վրա:э

Արդյունքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, «Ռուսալ-Արմենալ» ընկերության և Մաքուր երկաթի գործարանի արտահանման 60,8 տոկոսի կամ 71,5 միլիարդ դրամի նվազման դեպքում հաշվետու ժամանակահատվածում երկրի արտահանումը կրճատվեց 31,6 տոկոսով կամ 67,4 միլիարդ դրամով:

Այստեղ անհրաժեշտ է նշել, որ, փաստորեն, Հայաստանի մնացած բոլոր արտահանող երկրների արտահանման ամբողջական ծավալը, չնայած համաշխարհային ճգնաժամին, 2009 թ.-ի հունվար-օգոստոս ամիսներին ընդհանուր առմամբ աճել է շուրջ 4.1 միլիարդ դրամով:

Ակնհայտ է դառնում, որ Հայաստանի արտահանումը բացարձակ դիվերսիֆիկացված չէ, և դա զգալիորեն ազդում է նրա դինամիկայի վրա:

Միաժամանակ Կենտրոնական բանկի կանխատեսման համաձայն, 2009 թ.-ի վերջին Հայաստանից արտահանվող ապրանքների և ծառայությունների արտահանման անկումը կկազմի 30-50 տոկոս:

Ինչպես նշվում է «Հայաստանի Կենտրոնական բանկի 2009 թ.-ի III կիսամյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի» մեջ, դա հիմնականում պայմանավորված կլինի մետաղների գների ցածր մակարդակի պահպանմամբ և այն հանգամանքով, որ հայկական դրամի իրական փոխարժեքի արժեզրկման ազդեցությունն արտահանման վրա տեղի է ունենում ավելի դանդաղ, քան կանխատեսվում էր:

Արդյունքում ԿԲ-ի համաձայն, տարեվերջին ապրանքների և ծառայությունների արտահանման իրական ծավալների կրճատումը կկազմի 8-11 տոկոս, չնայած պղնձի և մոլիբդենի արտահանման իրական ծավալների սպասվող աճին:

Անհրաժեշտ է նշել, որ 2009 թ.-ի հունվար-օգոստոսին դրամ/դոլար փոխարժեքը կազմել է 353,29 դրամ 1 դոլարի դիմաց՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 15,4 տոկոսով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև