Հայաստանի 2010 թվականի պետբյուջեն թույլ չի տա հաղթահարել ճգնաժամը. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2010 թվականի պետբյուջեով նախատեսված ծրագրերը թույլ չեն տա հաղթահարել ֆինանսատնտեսական ճգնաժամը երկրում, կարծում է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։

«Ես չեմ տեսնում հնարավորություն, որպեսզի 2010 թվականի պետբյուջեն ցույց տա այնպիսի ցուցանիշներ, որոնց հիման վրա լիովին հնարավոր լիներ հաղթահարել ֆինանսական ճգնաժամը»,- ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ Դաշնակցության կարծիքով՝ երկրի 2010 թվականի պետական բյուջեն չի կարող դիմակայել առկա մարտահրավերներին, որոնց մասին ասում էր կառավարությունը, մասնավորապես, հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում։

«Պետբյուջեն չի ապահովի Հայաստանի առջև կանգնած խնդիրների լուծումը, որոնց մասին նույնիսկ այժմ խոսում են կառավարությունն ու Հայաստանին ճգնաժամը հաղթահարելու հարցում խորհրդատվություն մատուցող միջազգային կազմակերպությունները»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորը նշեց, որ հայկական տնտեսությունում խնդիրների առկայությունը վկայում է դրա անառողջ վիճակի մասին, սակայն 2010 թվականի պետբյուջեի նախաձեռնությունը չի կարող որևէ կերպ երաշխավորել տնտեսության բուժման գոնե առաջին փուլը։

Պետբյուջեի մյուս թույլ կողմը Մինասյանը համարում է այն, որ 2010 թվականի ընթացքում Հայաստանի բնակչությունը հնարավորություն չի ունենա ստեղծել սեփական եկամտի աղբյուրներ։

Նա ընդգծեց, որ պետբյուջեի այս նախագիծը չի համապատասխանում կառավարության ավելի վաղ հայտարարած դրույթներին՝ Հայաստանի մակրոտնտեսական կայունության ապահովման վերաբերյալ։

«Այն, ինչ հայտարարում է կառավարությունը, և այն, ինչ իրականացվում է փաստացի, չեն համապատասխանում միմյանց»,- ասաց պատգամավորը։

«Ես 2010 թվականի պետբյուջեի նախագիծն ոչ նախաձեռնողական եմ համարում, այս ծրագիրն ուղղված է ընդամենը պետության գոյությունը պաշտպանելուն»,- ասաց Մինասյանը։

Հայաստանի 2010թ. պետական բյուջեի նախագծի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 676,6 միլիարդ դրամի սահմաններում, ծախսերը կկազմեն 859,6 միլիարդ դրամ` 183 մլրդ դրամ դեֆիցիտի դեպքում։ Դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը նախատեսված է մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 376 դրամի սահմաններում:

Ինչպես ՀՀ խորհրդարանում բյուջեի լսումների ժամանակ ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, 2010 թվականի Հայաստանի պետբյուջեն կայունացման բյուջե է և իրական է կատարման առումով, ինչը թույլ կտա արդեն 2011 թվականին մտնել տնտեսական զարգացման փուլ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img