Հայաստանին երկար ժամանակ է պետք ճգնաժամից դուրս գալու համար. McKinsey&Company ընկերության փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանին երկար ժամական է պետք ճգնաժամից դուրս գալու համար, շաբաթ օրը լրագրողներին է ասել McKinsey&Company (Գերմանիա) ընկերության տնօրեն-գործընկեր Անդրե Անդոնյանը (Andre Andonian)՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

«Ընդհանուր առմամբ հայկական տնտեսության վիճակը կախված կլինի նրանից, թե որքան շուտ եվրոպական տնտեսությունը դուրս կգա ճգնաժամից», – ասել է Անդոնյանը:
Նա նշել է, որ վերջին ամիսների ընթացքում աստիճանաբար բարելավվում են մակրոտնտեսական ցուցանիշները, սակայն McKinsey&Company ընկերությունը զգուշանում է գնահատականներ տալ համաշխարհային տնտեսության վերականգնման փուլի վերաբերյալ:

«Նույնը կարելի է նշել նաև Հնդկաստանի և Չինաստանի տնտեսությունների կապակցությամբ՝ չնայած ՀՆԱ-ի գրանցված աճին, քանի որ այդ երկրների տնտեսական ցուցանիշները շարունակում են մնալ մինչճգնաժամային մակարդակից ցածր: Հենց դա է պատճառը, որ մենք խոսում ենք բարելավման, այլ ոչ թե դրական աճի և փոփոխությունների մասին», – ասել է Անդոնյանը:

Միաժամանակ նա նշել է, որ եվրոպական պետություններում, որոնք տնտեսական տեսակետից ավելի մոտ են կանգնած Հայաստանին, տնտեսությունը շարունակում է մնալ թույլ վիճակում, և դեռ լուրջ ռիսկեր կան:

Նրա խոսքերով, McKinsey&Company ընկերությունն ամեն ամիս հարցում է իրականացնում 1800 առաջատար փորձագետ-տնտեսագետների շրջանում հիմնական պարամետրերի՝ ճգնաժամի խորության և տևողության գնահատման կապակցությամբ, ինչպես նաև կապիտալի, վարկային և ֆինանսական շուկաների իրավիճակի վերաբերյալ:

Այս պարամետրերով ձևավորվում են ճգնաժամի վերաբերյալ 4 հիմնական դիրքեր. տեղի է ունենում կտրուկ անկում և նմանատիպ վերականգնում, երկարատև ճգնաժամ, սակայն դրան հետևում է վերականգնումը, ավելի ու ավելի ձգձվող ճգնաժամ, և համաշխարհային տնտեսությունն ավելի դանդաղ է դուրս գալիս դրանից, իրավիճակի երկարատև սառեցում կամ ճապոնական ռեցեսիա, որից դուրս գալու համար տասնամյակներ կպահանջվեն:

Նա նշել է, որ տարբեր տարածաշրջաններ տարբեր կերպ են գնահատում ճգնաժամից դուրս գալու հնարավորությունները, օրինակ՝ աճող տնտեսություն ունեցող երկրները, ինչպիսիք են Հնդկաստանն ու Չինաստանը, կարծում են, որ տեղի է ունենում խորը, կտրուկ անկում և նմանատիպ վերականգնում:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Եվրոպայի և ԱՊՀ երկրներին, ապա նրանց գնահատմամբ՝ վերականգնումը տեղի է կունենա ավելի ուշ, քան կանխատեսվում էր, ընդ որում հարցվածների շուրջ 10 տոկոսը կարծում է, որ դրա համար տասնամյակներ են անհրաժեշտ:

«Մենք McKinsey&Company ընկերության կողմից Հայաստանին և Եվրոպայի երկրների խորհուրդ ենք տալիս մշակել ճկուն սցենար, որը կհարմարեցվի ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտ ժամանակահատվածին», – ասել է Անդոնյանը:

Միաժամանակ փորձագետի խոսքերով, ցանկալի է ճգնաժամը դիտարկել որպես հնարավորություն՝ արմատական, կառուցվածքային և համակարգային բարեփոխումներ և փոփոխություններ իրականացնելու համար, որպեսզի ճգնաժամի ավարտից հետո արձանագրվի լուրջ և կայուն աճ:

Հայկական տնտեսությունում 2009 թ.-ի հունվար-սեպտեմբերին գրանցվել է 18,3 տոկոսի անկում՝ 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img