Հայաստանը և Սիրիան խթանելու են փոխադարձ ներդրումները

16.11.2009 16:20
Հայաստանը և Սիրիան խթանելու են փոխադարձ ներդրումները

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.Ինչպես հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը, տվյալ համաձայնագրով հայկական օրենսդրությունը մոտենում է գործընկեր-երկրի օրենսդրությանը, և համաձայնագիրը լիովին համապատասխանում է ներդրումները խթանելու օրենսդրությանը:

«2009 թ.-ի հունիսի 17-ին Երևանում կնքված համաձայանգրի նպատակը պայմանավորվող կողմերի ներդրողների համար բարենպաստ պայմանների ստեղծումն է հավասարության սկզբունքների և երկկողմ շահի հիման վրա փոխադարձ ներդրումների կատարման համար»,- ասաց փոխնախարարը:

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքերով` համաձայնագրով սահմանվում է երկու երկրների ներդրողների համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելու ռեժիմը, ինչի արդյունքում երկու կողմերն էլ պարտավորվում են ներդրողներին առավել բարենպաստ ռեժիմներ տրամադրել: -0-

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off

Բանալի բառեր: , , ,

Կարդացեք նաև

Comments are closed.

Новости SelectorNews