ԱՄՀ-ն երկու տոննա ոսկի է վաճառում Մավրիկիային

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) երկու տոննա ոսկի կվաճառի Մավրիկիա Հանրապետության Կենտրոնական Բանկին, ասվում է երկուշաբթի վարկային կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Սեպտեմբերին ԱՄՀ-ի գործադիր կոմիտեն հավանության է արժանացրել 403,3 տոննա ոսկու վաճառքը՝ ստացված միջոցները որպես ֆինանսական օգնություն աղքատ երկրներին տրամադրելու համար: Այս քանակը ԱՄՀ-ի ոսկու պաշարների, որոնք աշխարհում երրորդն են ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո, ընդհանուր ծավալի մեկ ութերորդն է:

«Այս վաճառքը հիմնվում է 2009թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ ոսկու շուկայում գոյություն ունեցող գների վրա, և այսպիսով գործարքի գումարը կկազմի 71,7 միլիոն դոլար», – ասվում է ԱՄՀ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ երկուշաբթի, Նյու Յորքում առուվաճառքի արդյունքների համաձայն, ոսկու գինը հասել էր պատմական մաքսիմումի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1136,72 հազար դոլարի:

Նոյեմբերի սկզբին ԱՄՀ-ն արդեն իրացրել է վաճառքի համար նախատեսված ոսկու խմբաքանակի կեսը՝ Հնդկաստանի ռեզերվային բանկին վաճառելով 200 տոննա արժեքավոր մետաղը 6,7 միլիարդ դոլարով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img