«Յունիբանկի» ժամկետային ավանդների ծավալը 2009թ. 10 ամիսներին կրկապատկվել է

17.11.2009 16:53
«Յունիբանկի» ժամկետային ավանդների ծավալը 2009թ. 10 ամիսներին կրկապատկվել է

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի հասարակայնության հետ կապերի բաժնից: Միաժամանակ, հաղրդագրության համաձայն, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը կազմել է մոտ 50 մլրդ դրամ, իսկ իրավաբանական անձանցը՝ ավելի քան 26 մլրդ դրամ՝ 2008թ. հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 5,4 անգամ:

Այդպիսով, ժամկետային ավանդների ծավալով «Յունիբանկը» ՀՀ բանկային համակարգում շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը:

Նշենք, որ ներկայումս «Յունիբանկն» առաջարկում է հետևյալ անվանական ավանդատեսակները՝ «Յունի-Չեմպիոն», «Յունի-Կուտակային», «Յունիստրիմ-Էքսպրես», «Կայունություն» և «Ցպահանջ-Արտոնյալ», որոնք իրենց պայմաններով առավելագույնս համապատասխանում են հաճախորդների ներկայիս պահանջներին:

Ըստ հաղորդագրության ՝ՀՀ դրամով ավանդների տարեկան տոկոսադրույքը բանկում կազմում է մինչև 10%, արտարժույթով ավանդներինը` մինչև 9%:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ բանկի ակտիվները 2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են մոտ 107,4 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 95,7 մլրդ դրամ, պարտավորությունները հաճախորդների նկատմամբ՝ 88.5 մլրդ դրամ (երկրորդ տեղը բանկային համակարգում), ընդհանուր կապիտալը՝ 11,6 մլրդ դրամ, մաքուր շահույթը 2009թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 455 մլն դրամ ($1 – 387,74 դրամ).–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև